Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անվանակոչում և ոգեկոչում

00:58, ուրբաթ, 20 մայիսի, 2016 թ.
Անվանակոչում և ոգեկոչում
    
    

Անցած տարվա դեկտեմբերի 17-ին Փոքր Վեդի գյուղը սգո մեջ էր, գյուղը նորից պատերազմի բոթ ստացավ, զոհվեց համագյուղացի, դպրոցի շրջանավարտ, դպրոցի ուսուցչուհի Ջուլիետա Փրվեյանի և Վահան Օհանյանի առաջնեկ, պայմանագրային զինծառայող, կոչումով ավագ լեյտենատ Գոռ Վահանի Օհանյանը:

Գոռի եղբայր Վահեն սովորում է 8-րդ դասարանում: Դպրոցի 8-րդ դասարանցիների ցանկությամբ, Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ և մանկավարժական խորհրդի որոշմամբ դպրոցի 8-րդ դասարանը անվանակոչվեց Գոռ Օհանյանի անունով:

Հրավիրված հյուրերը, Գոռ Օհանյանի ծնողները, Արարատի մարզպետարանից առաջատար մասնագետ, ավագ զինղեկ Սուրեն Շահինյանը, «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» թերթի ներկայացուցիչ Նազիկ Ոսկանյանը, գյուղի երկրապահները, գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը, ազատամարտիկ Հեղինե (Ջեմմա) Հովհաննիսյանը, աշակերտները դպրոցի տնօրեն Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ մտան Գոռ Օհանյանի անվան դասարան, ուր փակցված են «Գոռի կենսագրություն», «Գոռ Վահանի Օհանյան», «Մարտական ուղի» վահանակները, հետո ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Քառօրյա պատերազմում նահատակված մեր զինվորների վառ հիշատակը:

Միջոցառման կազմակերպիչ 8-րդ դասարանցիները (դասղեկ Նազիկ Մուրադյան) հյուրերին ներկայացրին Գոռի կենսագրությունը, ռազմական ուսումնական տարիների հաջողությունները, մարտական հերոսական գործունեությունը և անցան ոգեկոչման:

Դպրոցականները հանդես եկան հուզիչ բանաստեղծություններով, հայրենաշունչ երգերով և միաժամանակ ցուցադրվում էր արցախյան պատերազմի և Գոռի անցած… դրվագներ:

Միջոցառմանը խոնարհման և շնորհակալական խոսքով արտահայտվեցին զինղեկ Սուրեն Շահինյանը, գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը, Նազիկ Ոսկանյանը, արցախյան գոյամարտի մասնակից Հեղինե (Ջեմմա) Հովհաննիսյանը, դպրոցի նախկին զինղեկ Կամո Նաղդալյանը, դպրոցի փոխտնօրեն Զարինե Աթայանը, դպրոցի տնօրեն Արթուր Հարությունյանը:

Արցախյան առաջնագծում կանգնած զինվորին հաջողություն մաղթելով, Գոռ Օհանյանի հայրը՝ Վահան Օհանյանը, շնորհակալություն հայտնեց դպրոցի ողջ անձնակազմին՝ Գոռին հիշելու և հիշատակելու համար:

Ութերորդ դասարանցիները պարտքի մեծ զգացումով շատ կհիշեն իրենց այս «Անվանակոչում և ոգեկոչում» միջոցառումը:
     ԶԱԲԵԼԱ ԱԲԵԼՅԱՆ


    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4983 | 0 | 0
Facebook