Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անզիջում պայքար

00:31, կիրակի, 28 փետրվարի, 2016 թ.
Անզիջում պայքար

Գյուղում ամփոփվեց «Նշան Զադոյան» թենիսի մրցաշարը:

Արդեն երկրորդ տարին է, որ Փոքր Վեդու գյուղապետարանը (գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը) և մշակույթի տունը (տնօրեն Օֆելյա Համբարձումյանը) մեկնարկում են «Նշան Զադոյանի» անվան թենիսի մրցաշարը: Շուրջ մեկ շաբաթ տևած մրցապայքարում թենիսիստները ցուցաբերեցին շատ գեղեցիկ ու գրավիչ խաղ և ստիպեցին թենիսի սիրահարներին վայելել իրենց կողմից այդքան սիրված սպորտաձևը: Պայքարը համառ և անզիջում էր թենիսիստ Հակոբ Մինասյանի համար: Անցած տարվա մրցաշարում հաղթանակելով, գրավելով առաջին տեղը, այս մրցաշարում էլ իր տեղը հաստատուն պահեց և ընդհանուր հաշվարկով՝ իր մոտ պահեց առաջին կարգի դիպլոմը, գավաթն ու տեղը: Երկրորդ տեղ գրաված թենիսիստ Գրիգոր Սարգսյանը և երրորդ տեղ գրաված թենիսիստ Դավիթ Համբարձումյանը արժանացան պատվոգրերի և գյուղապետարանի նվերների: Խրախուսական պատվոգրեր ստացան թենիսիստներ Նշան Զադոյանը և Սամվել Դավթյանը:

Թենիսի նկատմամբ սերը այնքան բուռն էր, որ որոշեցին նաև կազմակերպել միջհամայնքային թենիսի մրցաշար և այն մեկնարկեցին, առաջինը՝հարևան Լուսառատ գյուղում: Եզրափակիչում էին փոքրվեդեցիներ Հակոբ Մինասյանը և Գրիգոր Սարգսյանը, լուսառատցի Արմեն Ամիրջանյանը:

Ու նորից անզիջում պայքար էր Հակոբ Մինասյանի համար, պայքարը պսակվեց Հակոբ Մինասյանի հաղթանակով՝գրավելով նորից առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերը բաժանվեց Արմեն Ամիրջանյանի և Գրիգոր Սարգսյանի միջև:

Ամփոփելով մրցաշարի արդյունքները գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը շնորհավորեց Նշան Զադոյանին, հաղթանակած թենիսիստներին և հավելեց՝ այս սպորտաձևը ուժ ու զորություն ունի, այն պետք է ավելի լավ զարգացնել և նոր անուններ ընդգրկել:

ԶԱԲԵԼԱ ԱԲԵԼՅԱՆ

Փոքր Վեդի

Մրցաշարի մեկնարկումը
Մրցաշարի մեկնարկումը
մրցաշարի ամփոփում
մրցաշարի ամփոփում
Հակոբ Մինասյանի գավաթը
Հակոբ Մինասյանի գավաթը
Գրիգոր Սարգսյանին պարգևատրում է գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը
Գրիգոր Սարգսյանին պարգևատրում է գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը
Դավիթ Համբարձումյանը ստանում էիր պարգևը
Դավիթ Համբարձումյանը ստանում էիր պարգևը
Նշան Զադոյանին խրախուսական պատվոգրի հանձնումը
Նշան Զադոյանին խրախուսական պատվոգրի հանձնումը
Նշան Զադոյանի մրցաշարի հաղթողները
Նշան Զադոյանի մրցաշարի հաղթողները
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3455 | 0 | 0
Facebook