Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շնորհավորանք և մաղթանք

00:57, կիրակի, 22 մայիսի, 2016 թ.
Շնորհավորանք և մաղթանք

20 տարի առաջ անունը նույնը թողեց, փոխեց միայն ազգանունը, փոխեց և նորովի զրույցի բռնվեց իր հավատարիմ և նոր ընթերցողների հետ, կիսեց նրանց ուրախությունները և … հետո դարձավ անբաժան ընկեր ու խորհրդատու:

«ԱՐԱՐԱՏ» ի հետ իմ բարեկամությունը սկսվեց, երբ դեռ շրջանային թերթ էր, մարզային՝ լինելուց էլ շարունակվեց և շարունակվում է այդ ընկեր-բարեկամությունը…

Մարզային «ԱՐԱՐԱՏ» ը բոլորում է իր 20-րդ տարին մի այնպիսի շրջանում, երբ թշնամին ոտնձգություն է կատարում և խախտում՝ Հայոց և Արցախ աշխարհի անդորրը, երբ նրա հասակակից մեր քաջարի զինվոր-զավակները անմահանում և հերոսանում են մարտի դաշտում:

Փա՜ռք մեր մարտիրոսված արի զավակներին և փա՜ռք մեր «ԱՐԱՐԱՏ» ին, որ իր էջերում արձանագրում է Հայոց Հայրենական պատերազմի սխրանքները և խոնարհումները:

-Իմ անբաժան ընկեր ու խորհրդատու «ԱՐԱՐԱՏ», սրտանց, ջերմորեն շնորհավորում եմ քո՝մարզայինի, առաջին համարի լույս ընծայման 20-ամյակը, որը մի առանձնահատուկ ուրախություն է խմբագրի, խմբակազմի, ընթերցողների և թղթակիցների համար:

20 տարվա ուղղու տարբեր հատվածներում, թերթի ղեկիդ մոտ աներեր կանգնած են եղել գործին գիտակ խմբագիրներ Կարինե Աշուղյանը, Նելլի Բեգլարյանը, որոնց անդուլ աշխատանքի շնորհիվ դարձել ես մարզի համար հարազատ և անմոռանալի:

Մեր մարզի բարեխիղճ և ճշտապահ տարեգիր և նրա առաջընթացի խոսուն վկա «ԱՐԱՐԱ՛Տ», մաղթում եմ բեղմնավոր գործունեություն և պատվավոր, վսեմ հաջողությունների մի կանաչ, բաց ճանապարհ:

ԶԱԲԵԼԱ ԱԲԵԼՅԱՆ

ՓՈՔՐ ՎԵԴԻ ԽՈՐ ՎԻՐԱՊ» թերթի խմբագիր
Արարատ թերթի խմբագիր Նելլի Բեգլարյանը և Արարատի մարզի Փոքր Վեդու գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը:Քննարկում են մեր համայնային թերթի հրատարակման մասին
Արարատ թերթի խմբագիր Նելլի Բեգլարյանը և Արարատի մարզի Փոքր Վեդու գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը:Քննարկում են մեր համայնային թերթի հրատարակման մասին
Մեր ՓՈՔՐ ՎԵԴԻ ԽՈՐ ՎԻՐԱՊ ՀԱՄԱՅՆԱՅԻՆ ԹԵՐԹԸ ԹԻՎ 1(11) հունվար2016
Մեր ՓՈՔՐ ՎԵԴԻ ԽՈՐ ՎԻՐԱՊ ՀԱՄԱՅՆԱՅԻՆ ԹԵՐԹԸ ԹԻՎ 1(11) հունվար2016
Մեր ՓՈՔՐ ՎԵԴԻ ԽՈՐ ՎԻՐԱՊ ՀԱՄԱՅՆԱՅԻՆ ԹԵՐԹԸ ԹԻՎ 2(12) հունվար2016

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5734 | 0 | 0
Facebook