Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԼՐԱԳՐՈՂ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ ՀԵՏ

01:11, ուրբաթ, 20 մայիսի, 2016 թ.
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԼՐԱԳՐՈՂ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ ՀԵՏ

Ուրախ եռուզեռ էր Փոքր Վեդու մշակույթի տան դահլիճում: Սպասված այս օրը՝փետրվարի 26-ին, անհամբեր սպասում էին Ա8+թատրոնի պատանի դերասանները: Նրանց հրավերով համայնքը հյուրընկալել էր գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանին: Հրավիրված էր նաև գրողի մայրը՝ Զուբեյդա Գեղամյանը: Պատանի դերասաններն բեմականացրին Հ.Թումանյանի «Գիքորը» և ամբողջությամբ դահլիճը շնչեց թումանյանական շնչով: Պատանի դերասանների կատարումները արժանացան բուռն ծափահարությունների:

Հովիկ Չարխչյանը ողջունեց պատանի դերասաններին և մաղթեց լավագույնը, ասելով, որ թատրոնը գիրք կարդալու հնարավորություն է ընձեռնում և պահենք պահպանենք ժողովրդի կողմից դժվարությամբ ստեղծվածը:

Հանդիպում-միջոցառումը ողջունեց նաև միջոցառմանը հրավիրված մեր դպրոցի շրջանավարտ, Սուրենավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը:

Այնուհետև հանդիպումը շարունակվեց գյուղի գրադարանում:

Գրողի և աշխուժ հանդիսատես–ուսուցիչների, գրադարանի ընթերցողների, պատանի դերասանների, ուսանողուհի Աստղիկ Առաքելյանի, ավագանու անդամ Գալուստ Մանուկյանի, Արցախի գոյամարտի մասնակից Հեղինե (Ջեմմա) Հովհանիսյանի, Վալյա Ավետիսյանի, Սուրենավանի դպրոցի ուսուցչուհի Նաիրա Զեյնալյանի միջև սկսվեց մտերմիկ, ուրախ և ոգևորող հրաշալի զրույց: Զրույցի ընթացքում Հովիկ Չարխչյանի հետ քննարկեցինք հետագա հանդիպումների պլանը, իսկ մեր կողքին սուրբ-սրբոց մայրը՝Զուբեյդա Գեղամյանը ապրում է իր ամենամեծ մայրական երջանկությունը՝ որդու հաջողությունների համար:

Վերջում հանդիպում –միջոցառման ներկա գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը իր շնորհակալությունը հայտնեց գրող Հովիկ Չարխչյանին՝ հրավերը ընդունելու և մասնակցելու համար, ակնկալելով նոր հանդիպումներ:

Այստեղ լավ է հնչում Ջանսուղ Չարկվիանու խոսքերը, _Օրնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի…

Եվ մենք հպարտանում ենք մեր զավակ, գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանով:


     ԶԱԲԵԼԱ ԱԲԵԼՅԱՆ

Գրող հովիկ Չարխչյանը իր խոսքն է ուղղում Ա8+ դերասաններին
Գրող հովիկ Չարխչյանը իր խոսքն է ուղղում Ա8+ դերասաններին
Եթե օրը թումանյանական է,ուրեմն՝ օրը գիրք նվիրելու է
Եթե օրը թումանյանական է,ուրեմն՝ օրը գիրք նվիրելու է
Շնորհակալ ենք Հովիկ Չարխչյանից ասում է Ա8+թատրոնի ղեկավար Զ.Աբելյանը
Շնորհակալ ենք Հովիկ Չարխչյանից ասում է Ա8+թատրոնի ղեկավար Զ.Աբելյանը
Կադրեր Գիքորի ներկայացումից
Կադրեր Գիքորի ներկայացումից
Կադրեր Գիքորի ներկայացումից
Կադրեր Գիքորի ներկայացումից
Կադրեր Գիքորի ներկայացումից
Կադրեր Գիքորի ներկայացումից
Կադրեր Գիքորի ներկայացումից
Կադրեր Գիքորի ներկայացումից
Հանդիպումը շարունակվեց գյուղի գրադարանում
Հանդիպումը շարունակվեց գյուղի գրադարանում
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4395 | 0 | 0
Facebook