Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերջ տուր այս կեղծիքին

15:36, երկուշաբթի, 18 փետրվարի, 2013 թ.
Վերջ տուր այս կեղծիքին
     Դե բավական է արդեն ինքներդ ձեզ դնեք ***աղելի իրավիճակում: Գրեթե բոլոր ընտրատեղամասերում տեղի են ունենում ընտրակեղծիքներ:
     32/14 ընտրական տեղամասում ժամը 10: 00-ի դրությամբ գրանցվել է բաց քվեարկության 6 դեպք:
31/02 ընտրական տեղամասում քվեախցիկների դասավորությունը չի ապահովում քվեարկության գաղտնիությունը:
32/56 ընտրական տեղամասում մի պապիկ ընտրելուց հետո հանձնաժողովի անդամներին է նայել ու ասել. «Սերժին եմ ընտրել»:
32/56 ընտրական տեղամասում հանձնաժողովի անդամը ծեր պապիկին ասել է. «Եթե չտեսնես էլ, հեշտ ազգանուն է, տարածված ազգանուն է, հեշտ կգտնես»:
     Որքան կարելի է ցածրանալ եվ ձայն մուրալ: Հետո էլ կկանգնես էս խեղճ ժողովրդի առաջ ու անմեղ հայացքով կխոսես արդարության մասին:
29/21 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Ավետիք Աբազյանը մոտենում է քվեարկության եկած ընտրողներին, մինչեւ քվեարկելը զրուցում նրանց հետ, քվեարկելուց հետո նորից մոտենում է համագյուղացիներին, զրուցում նրանց հետ, իսկ ընտրողների հեռանալուց հետո վստահված անձն իր մոտ եղած ցուցակում նշում է կատարում:

30/34 ընտրատեղամասի դրսում նստած բնակբաժնի պետը անընդհատ ուղղորդում է քաղաքացիների:
     Տեղեկացա, որ գյուղերից մեկի դպրոցում դպրոցի տնօրենը կանչել է ուսուցիչներին եվ պահանջել, որ բոլորը միահամուռ կերպով ընտրեն Սերժ Սարգսյանին:
     Մենք ապրում ենք « «ազատ» » երկրում և չունենք ազատ ընտրելու հնարավորություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2345 | 0 | 0
Facebook