Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեքսիկայում հողին են հանձնել «կին-կապիկին»

16:07, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2013 թ.
Մեքսիկայում հողին են հանձնել «կին-կապիկին»
     Այսօր վերջապես հողին են հանձնել 153 տարի առաջ վախճանված «կին-կապիկին»` Յուլյա Պաստրանային: 1834թ ին ծնված Մեքսիկացի Յուլյա Պաստրանան ի ծնե տառապում էր ահավոր հիվանդությամբ` հիպերտրիխոզով եւ լնդերի հիպերպլազիայով: նրա դեմքն ամբողջությամբ պատված էր կոշտ մազերով, այդ պատճառով նրան անվանում էին «կին-կապիկ» կամ «կին-արջ»: Յուլյա Պաստրանայի մնացորդները 1921թ. գտնվել էին Նորվեգիայում՝ ոմն Լունդի մոտ, որը դրանք ցուցադրում էր իր «սարսափների սենյակում»: 1979թ. Պաստրանայի մումիան գողացել էին, բայց ոստիկանությունը գտել էր մնացորդները: Սկզբում դրանք պահվում էին Օսլոյի դատաբժշկական թանգարանում, իսկ 90-ականներից ի վեր՝ համալսարանի մարդաբանության ամբիոնում՝ կնքված դագաղի մեջ: 2012թ. ապրիլին համալսարանը Մեքսիկայի իշխանությունների բազմամյա խնդրանքներից հետո համաձայնել էր մարմինը հայրենիք ուղարկել: ԵՎ այսօր պատվով հողին հանձնեցին նրա մարմնի մնացորդները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4191 | 2 | 0
Facebook