Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարցազրույց ԻՀԱ նախագահի հետ

Medical Center "Avanta"
Մամուլի խոսնակ`
Medical Center "Avanta"
00:00, կիրակի, 10 փետրվարի, 2013 թ.
Հարցազրույց ԻՀԱ նախագահի հետ


     - Պարոն Գրիգորյան, հանդիսանալով Հայաստանում ատամնային իմպլանտացիայի հիմնադիրներից մեկը, ասացեք խնդրեմ ինչ վիճակում է այն այսօր մեր երկրում և առկա ինչ խնդիրներ կան:


     - Ատամնային իմպլանտացիան, հանդիսանալով ստոմատոլոգիայի ոլորտի արագ զարգացող ճյուղերից մեկը, վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև հայ ստոմատոլոգների շրջանում և գրանցել մեծ տեղաշարժեր: Այդ մասին վկայում են կազմակերպվող բազմաթիվ միջոցառումները, կոնֆերանսները և ուսուցողական սեմինարները: Դա շատ ողջունելի է, քանի որ ելնելով այսօրվա մեր կենսամակարդակից Հայաստանում մասնագետների մեծամասնությունը, չունենալով համապատասխանաչափ հնարավորություն` ծանոթանալու ատամնային իմպլանտացիայի նորագույն մեթոդներին և մասնակցելու արտերկրում կազմակերպվող հեղինակավոր կոնֆերանսներին` կարող են գոնե համապատասխան գիտելիքներ ստանալ Հայաստանում:

Չնայաց այս ամենին, ցավով կարող եմ նշել, որ հաճախ առընչվում ենք կատարված աշխատանքների ոչ միշտ բարձր որակի հետ, որը կարծում եմ անթույլատրելի է տվյալ պարագայում: Բժիշկ – իմպլանտոլոգի աշխատանքը իրականում բավականին պատասխանատու գործընթաց է, իսկ որակյալ արդյունքը պայմանավորված է շատ գործոններով: Դրանցից են վերջին հաշվով կախված իմպլանտատների սերտաճումը, երկարակեցությունը և ֆունկցիոնալ արժեքները:
    
     -Ունենալով 17 տարվա գիտական և պրակտիկ փորձ ասացեք խնդրեմ` ինչպես ճիշտ ընտրել բժիշկ-իմպլանտոլոգի և վերջապես այսօր շուկայում առաջարկվող տարբեր իմպլանտացիոն համակարգերից ինչպես ընտրել լավագույնը:
    
    

- Մեր երկրում նորմատիվային դաշտը ատամնային իմպլանտացիայի վերաբերյալ կանոնակարգված չէ: Սովորաբար ատամնային իմպլանտացիա պետք է իրականացնեն միայն բժիշկ վիրաբուժ-ստոմատոգները, ովքեր հատուկ մասնագիտացել են ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայում: Որոշ երկրներում համապատասխան նեղ մասնագիտացում կարելի է անցնել միայն ոչ պակաս, քան 5 տարվա վիրաբուժական փորձ ունենալուց հետո: Կարծում եմ ավելորդ է նշել, որ կլինիկան, որտեղ իրականացվում է ատամնային իմպլանտացիա, պետք է ունենա հատուկ հավաստագիր վիրաբուժական ստոմատոլոգիական գործառույթ իրականացնելու վերաբերյալ:

Այսօր շատ երիտասարդ ստոմատոլոգներ մեր երկրում ներկայանում են որպես բժիշկ-իմպլանտոլոգներ` անտեսելով համապատասխան գիտելիքների և փորձի առկայության անհրաժեշտությունը: Արդյունքում անորակ բուժումից, հնարավոր բարդությունները ժա-մանակին չկանխելու հետևանքով տուժում են պացիենտները, իսկ մեթոդը վարկաբեկվում է:

Ինչ վերաբերում է իմպլանտատներին կարող եմ ասել, որ այսօր շուկայում մեզ առաջարկվում են տարբեր երկրների արտադրողների իմպլանտացիոն համակարգեր` որակյալից մինչև ամենաանորակը: Իմպլանտատների ընտրության հիմքում պետք է ընկած լինի մասնագետի պրոֆեսիոնալիզմը, քանի որ առաջարկվող իմպլանտատները շատ տարբեր են իրենց որակական ցուցանիշներով: Մասնագետը ինքը պետք է կարողանա ընտրել առաջարկվող բազմազանությունից ամենանպատակահարմարը տվյալ պացիենտի կոնկրետ իրավիճակի համար:

Իմպլանտատների ընտրության հարցում նախապատվությունը տրվում է այն արտադրողներին, որոնց արտադրանքը համապատասխանում է վերահսկման խստագույն նորմերին, որոնցից են` FDA -ը և CE-ն: Այս նորմերին համապատասխանում են, որպես կանոն, ԱՄՆ –ի և Եվրոպական մի շարք արտադրող ընկերությունների արտադրանքները:

Եթե որոշել եք տեղադրել իմպլանտատներ, խորհուրդ կտայի առաջին հերթին վստահ լինել իմպլանտոլոգի ընտրության հարցում: Նրա որակավորումից, աշխատանքային փորձից, կիրառվող մեթոդներից և կլինիկայի ժամանակակից սարքավորումներով հագեցվածությու-նից է կախված լինելու Ձեր ատամների ճակատագիրը:

Հայաստանում մեծ վստահություն են ներշնչում այն իմպլանտոլոգները, ովքեր Հայաստանի Իմպլանտոլոգների Ասոցացիայի և այլ երկրների ասոցիացիաների լիիրավ անդամներ են: Դա վկայում է նրանց բարձր մասնագիտական որակավորման և պրոֆեսիոնալ միությունների կողմից ընդունման մասին:

Քանի որ այսօր ստոմատոլոգների միջազգային օրն է, օգտվելով առիթից կցանկանայի շնորհավորել բոլոր ստոմատոլոգներին և ցանկանալ մասնագիտական աճ և հաջողություններև որ նրանց կատարած ցանկացած աշխատանք լինի գնահատված:
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5397 | 0 | 0
Facebook