Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բժշկական մարրքեթինգի և PR -ի տարվա լավագույն մասնագետ է ճանաչվել` Արման Խարազյանը

Medical Center "Avanta"
Մամուլի խոսնակ`
Medical Center "Avanta"
13:53, երեքշաբթի, 08 հունվարի, 2013 թ.
Բժշկական մարրքեթինգի և PR -ի տարվա լավագույն մասնագետ է ճանաչվել` Արման Խարազյանը
    

Mamul.am-ի հյուրասրահը հյուրընկալել է"ԱՎԱՆՏԱ" բժշկական կենտրոնի, Հայաստանում բժշկական մարքեթինգի և PR ոլորտի կուլտուրայի զարգացմանը առանձնակի մոտեցման և վերջինս բարձր մակարդակով ներկայացնելու համար կատավրած բազմաթիվ հարցումների արդյունքում բժշկական մարքեթինգի և PR ոլորտի տարվա լավագույն մասնագետ ճանաչված Արման Խարազյանին:


     - Ի՞նչ դեր ունեն մարրքեթինգը և PR -ը ընկերությունների կառավարման գործընթացում և հատկապես բժշկական ծառայությունների առաջխաղացման ոլորտում:
    
     - Մարքեթինգային ծառայությունը ցանկացած ընկերության գրծունեության կարևոր բաղադրիչներից է, այն հանդիսանում է ընկերությունների կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը ուղղված կոմպլեքս գործողությունների ամբողջություն, որոնք համապատասխանում են շուկայի պոտենցիալ պահանջներին` ընդգրկելով ինենց մեջ մատուցվող ծառայությունների ծավալի պլանավորումը, գնագոյացումը, գովազդը, տեղեկատվությունը և պոտենցիալ պահանջարկը:
     Մարքեթինգ և PR հասկացությունը, տվյալ դեպքում` բժշկության մեջ, մեր կյանք է մուտք գործել բոլորովին վերջերս, սակայն մինչ այժմ բժշկական կենտրոնների մեծ մասը մարքեթինգին վերաբերում է ոչ միանշանակ, հաճախ չգիտակցելով նրա նշանակությունը` հասկանալով դրա տակ միայն մարքեթինգային հետազոտությունները:
     Բժշկական ծառայությունների ոլորտն ունի գովազդային հատուկ հնարքներ, որոնք աշխատում են բացառապես բժշկական ծառայությունների առաջխաղացման գործում: Մարդկանց պետք է բերել կլինիկաներ, բայց, պետք է անել դա պրոֆեսիոնալ և ամենակարևորը` չոտնահարել սպառողի իրավունքները:
    
     - Հավանաբար Ձեր ոլորտում, ինչպես ցանկացած այլ ոլորտի մասնագիտություններում, կան դժվարություններ: Ի՞նչով են դրանք պայմանավորված:
    
     - Մեր մասնագիտության դժվարություններից մեկը մարքեթինգային բոլոր ռազմավարությունների և տեղեկատվական հոսքերի ինտեգրումն է: Եղած տեղեկությունների ծավալները վիթխարի են: Միաժամանակ, դժվար է հասկանալ, թե ինչ տվյալների է պետք վստահել և որոնք գործնականում օգտակար չեն: Բայց դա, ըստ իս, ամենամեծ բարդությունը չէ մարքեթինգում: Առավել բարդէ, թերևս, բոլոր մտահղացումներն իրականացնելը: Շատ բարդ է հաշվարկել առանձին մարքեթինգային ծրագրերի արդյունավետությունը` ԶԼՄ-ներում գովազդի, թրեյդ-առաջխաղացման, իրացման խթանման, ուղիղ մարքեթինգի, ֆիրմային ոճի և այլ պարագաներում: Սակայն, դա անհրաժեշտ է անել: Իսկ ընդհանրապես, կան և այլ ոչ պարզ նրբություններ` սկսած իրավականներից մինչև տեխնիկականները:
    
     - Դուք իրոք շատ գաղափարներ ունե՞ք: "Ավանտա" ժամանակակից Կոսմետոլոգիայի և Ստոմատոլոգիայի Մասնագիտացված Բժշկական Կենտրոնների ցանցը շատ ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ-ում: Պատմեք, խնդրեմ, այդ մասին:
    
     - Կարողեմ ասել, որ "Ավանտա" ժամանակակից կոսմետոլոգիայի և ստոմատոլոգիայի մասնագիտացված բժշկական կենտրոնների ցանցը, հանդիսանալով իր ոլորտի առաջատարը, առավելագույնս մեծ ուշադրություն է դարձնում սպառողների սպասարկման որակական հատկանիշներին, տեղեկատվական ծրագրերին, գին և որակ հարաբերակցությանը և այլն:
     Հաշվի առնելով նաև այն կարևորագույն փաստը, որ "Ավանտա" ժամանակակից կոսմետոլոգիայի և ստոմատոլոգիայի մասնագիտացված բժշկական կենտրոնների ցանցի տնօրենը` Կարեն Լևոնի Գրիգորյանն է, ով մեր երկրում հայտնի է որպես վիրաբույժ իմպլանտոլոգ, ունի երկար տարիների աշխատանքային փորձ, բարձրակարգ բժիշկ է և հմուտ մանկավարժ: Կարեն Գրիգորյանն առաջինն էր, ով Հայաստանում հեղինակեց և մշակեց "Ատամնային իմպլանտատների հայկական համակարգը"` անցկացնելով մի շարք փորձագիտական և կլինիկական հետազոտություններ՝ նախքան իմպլանտատների ներդրումը կլինիկական պրակտիկայում: Նա ունի ավելիքան 15 գյուտերի արտոնագրեր իմպլանտոլոգիայի և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ոլորտում` կատարած հայտնագործությունների համար, ինչպես նաև հեղինակ է ավելի քան 40 գիտական հոդվածների:
    
     Կարծում եմ արդեն պարզ է, թե ինչ լրջությամբ ենք մոտենում ցանկացած կատարված աշխատանքի: Հստակ կարող եմ ասել նաև, որ մեծուշադրություն ենք դարձնում տեղեկատվական ծրագրերին` հեղինակային սեմինարներին, հարցումների անցկացմանը, կենտրոնի մասին տեղեկատուների և տեսանյութերի ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են իրականությանը, որը շատ կարևոր է սպառողի համար, քանի որ նա կարող է վստահ լինել իր կատարած ընտրության համար:
    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5946 | 0 | 0
Facebook