Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Ավանտան Բժշկական Կենտրոնների ցանցը` «Տարվա լավագույն բժշկական կենտրոն»

Medical Center "Avanta"
Մամուլի խոսնակ`
Medical Center "Avanta"
20:57, շաբաթ, 22 հունիսի, 2013 թ.
"Ավանտան Բժշկական Կենտրոնների ցանցը` «Տարվա լավագույն բժշկական կենտրոն»

20.06.2013-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ ամենամյա «Հուսո Աստղ» մրցանակաբաշխությունը` նվիրված բժշկի օրվան, որը կազմակերպված էր «Համազգային Վստահություն» խորհրդի կողմից` նվիրված Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում լավագույնը ճանաչված բժիշկներին և բուժ. հիմնարկներին, որն ուղեկցվեց շքեղ համերգային շոու-ծրագրով, որին մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստներ` Ռուբեն Մաթևոսյանը, Գայանե Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը և այլոք: Արդեն իսկ հայտնի են տարվա լավագույն բժիշկ և բուժ. հիմնարկ մրցանակաբաշխության արդյունքները: Մրցանակաբաշխության շրջանակներում «Տարվա լավագույն բժշկական կենտրոն» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցը: Իսկ «Իմպլանտոլոգիայի բնագավառում տարվա լավագույն «բժիշկ-իմպլանտոլոգ» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ «Ավանտա» բժշկական կենտրոնների ցանցի գործադիր տնօրեն, բ.գ.թ, դոցենտ, Հայաստանի Իմպլանտոլոգների Ասոցիացիայի հիմնադիր նախագահ` Կարեն Գրիգորյանը: Ինչպես նշեցին կազմակերպիչները, բազմակողմանի ուսումնասիրությունների և հարցումների արդյունքում, որոնք անցկացվել էին տարբեր բնագավառներում «Ավանտա» Բժկական Կենտրոնը ճանաչվել է լավագույնը:

«Հուսո աստղ» հատուկ մրցանակի արժանացավ նաև «Ավանտա» բժշկական կենտրոնի աշխատակից Արման Խարազյանը` ճանաչվելով «Հայաստանում բժշկական մարքեթինգի և PR ոլորտի տարվա լավագույն մասնագետ»:

«Հուսո Աստղ» մրցանակաբաշխություն` «Տարվա լավագույն բժշկական կենտրոն»
«Հուսո Աստղ» մրցանակաբաշխություն` «Տարվա լավագույն բժշկական կենտրոն»
«Հուսո Աստղ» մրցանակաբաշխություն` «Հայաստանում բժշկական մարքեթինգի և PR ոլորտի տարվա լավագույն մասնագետ»:
«Հուսո Աստղ» մրցանակաբաշխություն` «Հայաստանում բժշկական մարքեթինգի և PR ոլորտի տարվա լավագույն մասնագետ»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6225 | 0 | 0
Facebook