Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչպես մեկընդմիշտ ձերբազատվել անցանկալի մազերից

Medical Center "Avanta"
Մամուլի խոսնակ`
Medical Center "Avanta"
16:43, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2013 թ.
    
     -Երկար ժամանակ ոչ ցանկալի մազերը հնարավոր էր հեռացնել միայն մազահեռացման ավանդական դարձած մեթոդներով (թելով, սափրելով, ոսկով կամ շաքարաջրով), որոնք հեռացնում էին մազերի միայն երևացող հատվածը, անտեսելով մազարմատը: Մազարմատը հեռացնելու առաջին ամենահաջողված փորձը կատարվել է էլեկտրոէպիլյացիայի օգնությամբ: Սակայն, քանի որ այս պրոցեդուրան վնասում է մաշկը, որն ել իր հերթին առաջացնում է ցավ, իսկ որոշ դեպքերում ոչ ճիշտ կատարման դեպքում թողնում անցանկալի հետևանքներ, շատերը խուսափում էին այս մեթոդից:
     Այսօր արդեն հին մեթոդներին փոխարինում է նորը` լազերային էպիլյացիայի վերջին սերնդի սարքավորումը, որն ամբողջ աշխարհում համարվում է անցանկալի մազերից վերջնականապես ձերբազատվելու ամենաարդյունավետ մեդոդը: Այդ մեթոդը մեր տարածաշրջանում առաջարկում է "Ավանտա" Ժամանակակից Էսթետիկ Կոսմետոլոգիայի Բժշկական Կենտրոնների ցանցը:
    
     Չափից ավելի մազոտությունը փոխանցվո՞ւմ է արդյոք ժառանգաբար:
    
     -Չափից ավելի մազոտությունն արտահայտվում է մազերի ընդհանուր կամ տեղայիան աննորմալ աճով` մաշկի այն հատվածներում, որտեղ սովորաբար աճում է անզեն աչքին չերևացող աղվամազ:
     Բժշկությունը մազոտությունը բացատրում է կանանց մասկուլինիզացիայով: Առավել նկատելի և տհաճ է դեմքի մազոտությունը: Մեծ խնդիր է նաև ոտքերի և ձեռքերի մազոտությունը` հատկապես ամռանը: Կան նաև կանայք, որոնց մեջքի և կրծքի շրջանում նույնպես մազեր են աճում: Բժշկությունը և գիտությունը հաստատում են, որ կանանց մազոտությունը ժառանգական է: Հաճախ մազոտությունը կախված է կլիմայից կամ որոշակի ռասայի պատկանելիությունից: Բացի դրանից, մազոտությունը կարող է լինել ի ծնե:
     Այն չի վերանում սաղմնային զարգացման շրջանում, այլ ընդհակառակը, պահպանվում է և զարգանում, բայց ամենից հաճախ մազոտության առաջացման պատճառ են լինում ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարումները: Բժիշկները գտնում են, որ կնոջ կյանքում կա երկու շրջան, երբ մազոտության ակնհայտ առաջացումը առաջացնում է լուրջ անհանգստություն:
     -Առաջինը դա սեռական հասունացման շրջանն է
     -Երկրորդը դա կլիմակտերիկ շրջանն է
     Շատ կանանց մոտ մազոտության աճը ուղեկցվում է ճարպահոսությամբ, դաշտանի ուշացումով և գլխացավով:
    
     Ի՞նչպես բուժել չափից ավելի մազոտությունը:
    
     -Այս հիվանդությունն ամենից հաճախ կապված է օրգանիզմի ֆունկցիոնալ փոփոխության հետ և միայն ֆիզիոթերապևտիկ միջոցների ընդունումը հիմնականում անբավարար է լինում:
     Գլխավոր խնդիրն է` պարզել, թե որն է մազոտության առաջացման պատճառը: Դա հաճախ պահանջում է մանրակրկիտ հետազոտություն և արդյունքները ստանալուց հետո` բուժումը իրականացվում է երկու ուղղությամբ, դեղամիջոցների ընդունմամբ և լազերային էպիլյացիայի միջոցով, որը հաջողությամբ կիրառվում է "Ավանտա" Ժամանակակից Էսթետիկ Կոսմետոլոգիայի Բժշկական Կենտրոններում: Լազերային էպիլյացիայի պրոցեդուրան կատարվում է շատ արագ: Լազերի լույսի ազդեցության ներքո կատարվում է մազարմատի ջերմային քայքայում: Լազերային էպիլյացիայի առաջին պրոցեդուրից հետո դիտվում է մազերի քանակի ակընհայտ քչացում, մազերը նոսրանում են: Լազերային էպիլյացիայի կատարման ընթացքում զգացվում է թեթևակի տաքություն: Պրոցեդուրայի ավարտից հետո նկատվում է որոշակի կարմրություն, որը անցնում է 1-2 ժամվա ընթացքում: Վերջնականապես անցանկալի մազերից ձերբազատվելու համար անհրաժեշ է կատարել պրոցեդուրան որոշակի քանակով:
    
    
    
Աշխատանքային գործընթաց
Աշխատանքային գործընթաց
Աշխատանքային գործընթաց
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
18644 | 0 | 0
Facebook