Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սնկային հիվանդություններ

Medical Center "Avanta"
Մամուլի խոսնակ`
Medical Center "Avanta"
00:38, շաբաթ, 25 մայիսի, 2013 թ.
Սնկային հիվանդություններ
     Ոտքերի կրունկների ու եղունգների սնկային հիվանդությամբ /Օնիխոմիկոզ / տառապում է մոլորակի գրեթե ամեն հինգերորդ բնակիչը: Այս հիվանդության պատճառահետևանքային կապը պայմանավորված է մի շարք գործոննեով` ինչպիսիք են ծայրանդամների արյան շրջանառության խանգարման հիվանդությունները, ցածր իմունիտետը, կենցաղային օգտագործման պարագաները, մատնահարդարի մոտ այցելությունները, ինչպես նաև կենդանիների հետ շփումը և այլն:
    
     Գիտնականները իրականացրել են մի հետաքրքիր լաբորատոր փորձ, որի ընթացքում սնկային հիվանդություն ունեցող մարդու հողաթափերը պահախցիկ են դրել, պահելով 20 տարի և հանելուց հետո պարզվել է, որ սնկերն այդ տարիներին մնացել են անփոփոխ, այսինքն` չի պակասել նրանց ակտիվությունը: Սնկերը կարող են առաջացնել մի շարք տհաճ երևույթներ` ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնուք, գլխապտույտ, քիթըմպանի բորբոքում, խոտատենդ, վերջույթների ռևմատիզմ, դերմատոզներ, և այլն:
    
     - Ինչպե՞ս հասկանալ, որ անձը տառապում է օնիխոմիկոզով:
    
     - Հիմնականում եղունգի արտաքին տեսքից: Սնկային ախտահարման առաջին նախանշանը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկի արտադրությունն է: Որից հետո հիվանդությունը տարածվում է եղունգների վրա: Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը: Սովորաբար սունկը ոտնատակից բարձրանում է թաթի վրա աստիճանաբար փոխելով եղունգների արտաքին տեսքը` սկզբում եղունգների ծայրին դեղին շերտ է առաջանում, իսկ հետո գույնն ամբողջությամբ դեղնամոխրագույն երանգ է ստանում, դառնում ավելի խամրած, փշրվող, աստիճանաբար շերտատվում ու տձևանում: Եղունգը կոշտանում է, իսկ դրա տակ եղջրային զանգված է կուտակվում: Ժամանակին հիվանդությունը չկանխարգելելու հետևանքով եղունգը կարող է լրիվ քայքայվել, ոտքերի եղունգներից անցնելով նաև ձեռքերին:
    
     Եթե առկա է նշված խնդիրներից որևէ մեկը, եթե կասկածներ ունեք, ուրեմն առանց հետաձգելու անհրաժեշտ է դիմել մաշկաբանի օգնությանը:
    
     - Ինչպե՞ս է ախտորոշվում օնիխոմիկոզը:
    
     - Օնիխոմիկոզի ախտոտոշումը կատարվում է արտաքին պատկերից ելնելով կամ լաբորատոր, մանրադիտակային հետազոտության օգնությամբ` վերցնելով եղունգի քերուկը:
    
     - Ինչո՞վ է վտանգավոր օնիխոմիկոզը:
    
     Սնկային ախտահարմանը կարող են միանալ երկրորդական վարակները, առաջացնելով եղունգի աճման գլանիկների բորբոքում, որի արդյունքում առաջանում է թարախակալում …. Սնկի թեփուկները կարող են ընկնել նաեւ հարթ մաշկի վրա և զարգացնել միջմատային ծալքերում սնկային ախտահարումներ:
    
     - Շատերը օնիխոմիկոզը բուժում են հարևան - բարեկամի, դեղատան աշխատակցի խորհրդով, ի՞նչ կասեիք սրա մասին:

    
     - Խորհուրդ կտայի ինքնաբուժությամբ չզբաղվել, քանի որ կարող եք բարդությունների առաջ կանգնել: Այսօր վաճառքում կան բազմաթիվ արտաքին օգտագործման և ընդհանուր համակարգային հակասնկային դեղամիջոցներ, սակայն ցանկացած դեպքի համար պետք է բժշկի խորհրդով կատարվեն դեղահաբերի ընդունումը կամ քսուկների օգտագործումը, քանի որ բացի դեղահաբերն ու քսուկները անհրաժեշտ է նաև պոդոլոգիական մշակումների իրականացում, քանի որ երբեմն հարկավոր է լինում հեռացնել ախտահարված եղունգն ու եղունգահանած մասը և կատարել պոդոլոգիական մշակումներ, որը և նպաստում է համալիր բուժման իրականացմանը:
    
     Կան նաև դեպքեր երբ հիվանդը ունենում է ալերգիկ ռեակցիա դեղահաբերի նկատմամբ կամ լուրջ ախտաբանական վիճակ լյարդի կամ երիկամների կողմից և հարկավոր է լինում բուժել եղունգների սնկային ախտահարումները առանց ներքին ընդունման դեղանյութերի, միայն արտաքին միջոցներով: Նման դեպքերում բուժման պրոցեսը ավելի երկար է տևում և պահանջվում են ավելի մեծ ջանքեր ինչպես մասնագետի, այնպես էլ հիվանդի կողմից:
    
     - Ո՞րոնք են հիմնական վարակի նախանշանները:
    
     - Հիմնականում հիվանդանում են տարեցներն ու երեխաները, որոնց իմունիտետը թույլ է կամ դեռևս չի պնդացել: Ռիսկի խմբում են նաև այն մարդիկ, որոնց աշխատանքը ոտքի վրա է, որոնք ունեն երակների լայնացում, վերքեր, վերջույթների ցրտահարություն և այլն:
    
     Սունկը սկսում է դրսևորվել քորով. այն սկսում է շրջել ողջ օրգանիզմով` շփոթության մեջ գցելով արյունատար ու ավշային համակարգերը: Ծանրագույն դեպքերում սունկը թափանցում է անգամ ուղեղի թաղանթ: Երբեմն սնկային հիվանդության ժամանակ դիտվում է ավշային հանգույցների մեծացում:
Աղբյուրը` http://www.doctors.am/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
28640 | 0 | 0
Facebook