Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս են գեղեցկանում աստղերը

Medical Center "Avanta"
Մամուլի խոսնակ`
Medical Center "Avanta"
16:44, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2013 թ.

Ինչպե՞ս է լինում, որ Ժամանակը աստղերի արտաքինի վրա միայն դրական ազդեցություն է թողնում: Դիտելով աստղային լուքերը ակնհայտ է դառնում, որ բնությունից անթերի թվացյալ արտաքինը դա բժշկի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է: Մեր հավաստի աղբյուրների տեղեկատվությամբ աստղերը շատ հաճախ դիմում են ուրվագծային պլաստիկայի օգնությանը:


    

Ի՞նչ է ուրվագծային պլաստիկան:


    

- Ուրվագծային պլաստիկան համարվում է ժամանակակից բժշկության ամենաանվտանգ ու արդյունավետ մեթոդներից մեկը, որի իրականացման համար կիրառվում է մարդու օրգանիզմին ֆիզիոլոգիապես ամենամոտ նյութը` "հիալուրոնաթթվի խտանյութը", այն թույլ է տալիս հասնել ցանկալի արդյուքնի առանց վիրահատական միջամտության: Էսթետիկ բժշկության մեջ "հիալուրոնաթթվի խտանյութը" և նմանատիպ նշանակության դեղամիջոցները կիրառվում են հատուկ դիմածնոտային մկանների աշխտանքից առաջացած կնճիռների հարթեցման նպատակով, որոնք բացարձակապես անվտանգ են մարդու օրգանիզմի համար և ապահովում են երկարատև կատարյալ արդյունք: Ֆիլլերները օգտագործվում են նաև շրթունքների ձևի փոփոխման, խոնավեցման, ընդգծման և մարմնի առանձին մասերի շտկման նպատակով:

Ուրվագծային պլաստիկա պրոցեդուրան իրականացնելու համար "Ավանտա" էսթետիկ բժշկության կենտրոնը կիրառում է կայունացման հատուկ տեխնոլոգիայով մշակված, գերմանական պլաստիկ վիրաբույժների խորհրդի կողմից բարձր գնահատանքի արժանացած "Ադոդերմ" ընկերության "Վարիոդերմ" ֆիլլերների լայն տեսականին, ինչը թույլ է տալիս ցանկացած խնդրի դեպքում ընտրել ֆիլլերի համապատասխան տեսակը, կատարյալ արդյունքի հասնելու համար` առանց վիրահատական միջամտության:


    

Ուրվագծային պլաստիկայի իրականացման համար օգտագործվում են հատուկ նուրբ ասեղներ պրոցեդուրան անցավ է, սակայն որոշ դեպքերում հնարավոր է տեղային անզգայացման կամ համապատասխան անզգայացնող քսուկի կիրառում:


    

Ի ՞ նչ խնդիրներ է լուծում ուրվագծային պլաստիկան:


    

- Ուրավագծային պլաստիկան հնարավորություն է տալիս վերացնել հետևյալ խնդիրները`


    

* ճակատային մասում հորիզոնական կնճիռները


    

* հոնքերի միջև տեղակայված կնճիռները


    

* քթարմատի կողմնային և թիկնային մասի կնճիռները


    

* աչքի արտաքին անկյունի "Սագաթաթերի" կնճիռները


    

* քունքամասի կնճիռները


    

* քիթ-շրթունքային հատվածի ծալքերը


    

* բերանի անկյուններում տեղակայված կնճիռները


    

* շրթունքների վերին և ստորին մասի կնճիռները


    

Ծավալային ուրվագծային պլաստիկայի միջոցով կարելի կատարել շրթունքների ծավալի մեծացում, ձևի փոփոխում, ծևավորել արտահայտիչ այտեր, կատարել կզակի և քթի ձևի փոփոխում և այլն…


    

Սա թերևս միակ միջոցն է, որը հնարավորություն է տալիս ընդամենը 20 րոպեում հասնել ցանկալի արդյունքի:


    

"Ավանտա" էսթետիկ բժշկական կենտրոնում պրոցեդուրան իրականացնելուց առաջ կատարվում է բժշկի անվճար խորհրդատվություն, որի ընթացքում մանրամասն քննարկվում են պացիենտին հուզող բոլոր հարցերը:

Աշխատանքային գործընթաց
Աշխատանքային գործընթաց
Աշխատանքային գործընթաց
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9621 | 0 | 0
Facebook