Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս պահին իմ կյանքում կա և թատրոնը, և հեռուստասերիալը

18:47, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Այս պահին իմ կյանքում կա և թատրոնը, և հեռուստասերիալը


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     #707 ներկայացումից առաջ փորձեցինք զրուցել դերասանուհի, հաղորդավարուհի Ալիսա Մելիքսեթյանի հետ:

    
     -Ձեզ համար կարևոր է, թե ինչ կերպար եք ներկայացնում և այս ներկայացման կերպարի վերաբերյալ ի՞նչ կասեք:
    
     -Եթե դու մոտենում ես տվյալ կերպարին մասնագիտորեն և այդ ամենին մոտենում ես քո տեսանկյունից, որովհետև յուրաքանչյու կերպարի մեջ դու ունես քո մի մասնիկը և թեկուզ այդ կերպարը քոնը չլինի, քեզ օտար լինի և հեռու լինի քո անձից, միևնույն է կերպար մարմնավորել ինձ համար նշանակում է վերցնել քո մեջ, զգալ քո մաշկի տակ: Այո ինձ համար կարևոր է, թե ես ինչ կերպարներ եմ մարմնավորում և հետագայում ինչ կերպարներ կմարմնավորեմ: Սա իմ առաջին դերն է Դրամատիկական թատրոնում: Ես այսօր ավելի ճիշտ մի քանի րոպեից ներկայացնելու եմ մի կերպար, ով թեթևաբարո աղջիկ է, սովոր է գիշերային խրախճանքներին, հարբեցողությանը, և որ հայտնվել է պատահաբար տղամարդու անկողնում: Ես սիրում եմ այս կերպարը և կերպարը հեշտ ես մարմնավորում նաև այն ժամանակ, երբ բեմում քեզ հետ պրոֆեսիոնալներ են, ում ես լիովին վստահում եմ: Հրաչյա Հարությունյանը հանդիսանում է ներկայացման բեմադրիչ- ռեժիսորը և չմոռանամ ասել, որ դերասանի համար երջանկություն է այն էլ Հայաստանում, երբ դու վստահում ես ռեժիսորին: Եվ տեսնելով թե ինչպես է Հրաչյա Հարությունյանը բեմում աշխատում ինքն իր հետ, Լուիզա Ղամբարյանի հետ, նրա գեղագիտական բարձր ճաշակը, վարպետությունը. ժամառժամ, նրանից կարող ես շատ բան սովորել, նույնիսկ առօրյա սովորական զրույցների ժամանակ:
    
     -Արդյո՞ք եղել է մի ժամանակ, երբ գիրք կարդալիս գտել եք Ձեր կերպարը այդ գրքում և կցանկանայիք մարմնավորել:

    
     -Ինձ համար առաջնային, որ կուզենայի մարմնավորել Շեքսպիրի Ջուլիետի կերպարն է, որտեղ նկարագրվում է առաջին սիրո թովչանքնեը, անսահման հույզերն ու զգացմունքները:
    
     - Ո՞ր գրքի սյուժեյում կուզենայիք հայտնվել

    
     – Աստվածաշունչ, Քրիստոսի ժամանակաշրջան:
    
     -Հիմա և՛ թատրոնում եք, և՛ հեռուստասերիալում, կարողանում եք համատեղե՞լ

    
     -Այո այս պահին իմ կյանքում կա և թատրոնը, և հեռուստասերիալը: Եղավ մի ժամանակ, որ ոչ նա կար, ոչ էլ մյուսը, իմ տարիների ամենավատագույն, ամենադժվար շրջանն էր և այդ դժվարությունն էլ ավելի էր ինձ մղում դեպի արվեստ: Ժամանակս սուղ է, չեմ հասցնում ընկերներիս հետ հանդիպել: Թեպետ ես սիրում եմ այս կյանքը, ես ապրում եմ այս կյանքով:
    
     - Կխոսեք «Վերջին հայրիկը» սերիալի մասին: Նկարահանումները ինչպե՞ս են ընթանում:

    
     -Սերիալային տեմպո ռիթմը քանի որ արագ է, մի օրում պետք է հասցնել նկարել 30 տեսարան դա դժվարություն է միանշանակ առաջացնում որակյալ աշխատանք ստանալու համար: Իսկ առհասարակ լավ արդյունք ունենալու, որակյալ արտադրանք ստեղծելու համար կարևոր է թիմային աշխատանքը, տվյալ դեպքում` լավ սցենարի, ռեժիսորի և ճիշտ դերասանների ընտրությունն ու դերաբաշխումը: Այդ առումով կարողեմ ասել, որ այս սերիալը տարբերվում է մյուսներից հենց նրանով, որ ունի դրամատուրգիա: Սերիալը վատ բան չէ, ուղղակի կան մարդիկ, ովքեր դա լավ կամ վատ են անում, նույնն էլ երաժշտության ասպարեզում է, եթե մի երգիչ տվյալ երգը վատ է երգում չի նշանակում, որ երգն է վատը, ուղղակի նա է վատ կատարում:
    
     - Որտե՞ղ ես քեզ ավելի տաք զգում, թատրոնում թե նկարահանման հրապարակում:

    
     -Երկուսն էլ իմն են, երկու տեղում էլ դարձյալ ես եմ ինքս ինձ հետ ապրում և ստեղծագործում: Սակայն մի բան կասեմ, երբ դերասանները հեռուստատեսությամբ, հարցազրույցների ժամանակ ասում էին որ թատրոնը, դա եկեղեցի է, անկեղծորեն ծիծաղում էի և ջղայնանում, թե ինչպես կարելի է նման պաթետիկ ձևով արտահայտվել, բայց այս երեք-չորս ամիսների ընթացքում, փորձերի ժամանակ, բեմ դուրս գալուց առաջ, երբ այդքան շատ խաչակնքվում էի, հասկացա, թե ինչու էին ասում` թատրոնը եկեղեցի է…
    
     Սվետլանա Մուրադյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4312 | 0 | 0
Facebook