Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Խաղաղությունը գալիս է ծնողներիցս» Տիգրան Մանսուրյան

23:24, կիրակի, 13 սեպտեմբերի, 2015 թ.
«Խաղաղությունը գալիս է ծնողներիցս» Տիգրան Մանսուրյան


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մաեստրոն իր ընկերների հետ կապված հիշողությունների մասին


    

Սոս Սարգսյանի, Սերգեյ Փարաջանովի, Հրանտ Մաթեւոսյանի, Պարույր Սևակի, Խորեն Աբրահամյանի հետ ընկերությունը ոչ թե ընկերություն էր, այլ պապիկների ու թոռան հարաբերություն: «Աստված իմ, ի՜նչ ընկերություն էր: Սեւակը շատ կռվարար էր, պայթուցիկ, բայց եւ մեծ եղբոր պես, երբ մի բան էր առաջարկում, խնդրանքով էր ասում: Իսկ Սարյանի հետ ավելի շատ պապ ու թոռան հարաբերություններ էին, քան ընկերական: Հիմա ես շատ փակ եմ ապրում, իմ ընկերները գրքերն ու ձայնապնակներն են», - թախիծով իր երիտասարդության օրերը հիշեց Մաեստրոն:


    

Կոմիտասին նվիրված նոր ֆիլմի համար երաժշտություն գրելու մասին


     Աաաա՜: Ես էլ ինքս մամուլից իմացա, որ էդպիսի բան պետք է գրեմ: Երբեմն խոստանում եմ, բայց մոռանում եմ: Մենք այդ աշխատանքը Հենրիկ Մալյանի հետ պետք է անեինք, երկու մասանոց ֆիլմ էր: Իմ երազանքը այդ ֆիլմի հետ էր` այդ Կոմիտասի: Այս ֆիլմի մասին տեղյակ չեմ:

Որտեղ՝ Կոմիտասը, այնտեղ՝ բանահյուսությունն ու հոգևոր երաժշտությունը


     Ինձ համար թանկ է ամբողջ Կոմիտասը, նա սրբություն է: Նա իր ամբողջ գործունեության ընթացքում աշխատել է տարբեր շերտերում: Երգեր կան, որոնք մերը չեն, բայց ժողովուրդը երգում է, օրինակ՝ «Ծիծեռնակ», որը Եվրոպայից է եկել: Կան երգեր, որոնք իրենց լուսավորությամբ անչափ գեղեցիկ են:

Երրորդ մեծակտավը


     Շատ եմ ցանկանում պատարագ գրել, պարզապես մեր եկեղեցական երաժշտությունը կանոնակարգման մեծ խնդիրներ ունի: Մեր պատարագը, մեր մեղեդիները, որ երգվում են եկեղեցիներում, այդ մեղեդիները ոչ Եկմալյանն է ստեղծել, ոչ Կոմիտասը, դրանք հազարամյակներ առաջ են գոյություն ունեցել: Ներսես Շնորհալին մեծ երաժիշտ էր նաև, ինքն է ստեղծել մեր եկեղեցական արարողակարգի մեջ «Հատուկ Արևագալի» ժամերգությունը:


    

Խաղաղության գաղտնիքը


     Ես չգիտեմ, թե որտեղից է այն գալիս, դա իմ էությունն է, ես չեմ կարող երկատվել: Ինչ կյանքի ճանապարհ, որ անցել եմ, բոլորը նպաստել են դրան: Իմ ծնողների հետ է գալիս այդ խաղաղությունը: Մի օր քույրս՝ Արաքսը, մորս հրավիրեց «Անուշը» լսելու, մայրս տանել չէր կարողանում բարձր ձայն, երբ ֆիզիկական ճնշում էր լինում ականջին, շատ ծանր էր տանում, քույրս Անուշի դերում էր, պետք է իրեն գետը նետեր, ճիչ կար այնտեղ, մայրս դահլիճում ներկայացման ժամանակ սկսել է բարկանալ:


     Կնոջ մասին


     Կնոջս հետ միասին ընդունվեցինք և ավարտեցինք Կոնսերվատորիան: Նա՝ կարմիր դիպլոմով, ես՝ սովորական դիպլոմով, ու, թեև մեր առաջնեկն էլ արդեն ծնվել էր, նա հասցնում էր ամեն ինչ: Իմ կինը, որի հետ ընկերություն ենք արել 47 տարի, արդեն 11 տարի է՝ ինձ հետ չէ: Շատ էր ցանկանում, որ մի ստեղծագործություն նվիրեմ իրեն, եւ երբ արդեն գիտեի, որ ծանր հիվանդ է, Չարենցի բանաստեղծություններից մեկի հիման վրա երգ գրեցի եւ նվիրեցի իրեն: Լավ կյանք ապրեցինք միասին:


    


    
     Սվետլանա Մուրադյան


    
    
    
     // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3528 | 0 | 0
Facebook