Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե ուզում ես թշնամուցդ վրեժ լուծել, նրա քթի տակ պետք է կառուցես այնպիսի երկիր, որտեղից ոչ ոք չուզենա հեռանալ

12:43, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2015 թ.
Եթե ուզում ես թշնամուցդ վրեժ լուծել, նրա քթի տակ պետք է կառուցես այնպիսի երկիր, որտեղից ոչ ոք չուզենա հեռանալ
    

    
    
     Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում երեկ տեղի ունեցավ մեր ժամանակների նշանավոր գրող, թատերագիր, սցենարիստ Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» պիեսի ներկայացումը: Պիեսի գործող անձերից որեւէ մեկը ցեղասպանություն չի վերապրել, չի տեսել ոճիրները, սակայն նրանք բոլորը ցեղասպանվածների, մահերի ու արհավիրքների միջով անցածների զավակներն են: Մարդիկ, որոնք 1981 թվականին ձգտեցին հիշեցնել աշխարհին, բանականության ու սթափության կոչել, պարտադրել երբեք չմոռանալ այն, ինչը տեղի էր ունեցել 1915 թվականին: Թատերագիրը գրեթե չի հեռացել պատմական-վավերական սյուժեներից, միայն դրանց միավորել է գեղարվեստական մտահղացումներն ու ընդհանրացումները, պեղել-բացահայտել երեւույթների հոգեբանական դրդապատճառներն ու հետեւանքները: Մասնավորապես Ցեղասպանությանը նվիրված իր դրամատիկական երկերում ակնհայտ կերպով երևում է, որ նա հավատարիմ է մնացել պատմությանն ու պատմականությանը: Հարցրազրույցներից մեկում թատերագիրը ասել է «Կարծում եմ, որ այս ստեղծագործությամբ ես կփակեմ իմ հաշիվները Ցեղասպանության թեմայի հետ: Իմ կյանքի մի զգալի մասը նվիրեցի Ցեղասպանության զոհերին, ճշմարտության վերհանմանը: Անսպառ է Ցեղասպանության թեման, բազմաթիվ են տակավին չուսումնասիրված փաստերը, շատ են այն խանդավառ երիտասարդները, որոնք ապրում են վրեժի ու փոխհատուցման սպասելիքներով: Ես թշնամանք չեմ հրահրում և ի զեն չեմ կոչում, իմ գրողական նպատակն է, որ Թուրքիան ընդունի այս ահավոր ոճիրը, որպեսզի մաքրագործվի մարդկությունը՝ հասկանալով, որ ազգերին տրված է խաղաղ ապրելու իրավունքը, ամեն մի ժողովուրդ այս երկրագնդի վրա հաստատում է իր գոյության կերպը, նպատակը… Ուրեմն, ոչ ոք իրավունք չունի սպանելու մի ողջ ժողովրդի»
«Փարիզյան դատավճիռ» պիեսը Պերճ Զեյթունցյանը գրել է պատմական իրողության հենքի վրա: 1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդՙ Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը եւ Գեւորգ Գյուզելյանը գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը եւ 15 ժամ պահեցին իրենց հսկողության տակ։ Ավելի քան 15 ժամ 59 պատանդ պահելով` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակիՙ ԱՍԱԼԱ-ի չորս մարտիկները բանակցությունների մեջ մտան թուրքական կառավարության հետ ֆրանսիական կառավարության միջնորդությամբ։Պերճ Զեյթունցյանի պիեսը բեմադրել է Արմեն Խանդիկյանը ՙ ոչ միշտ հավատարիմ իր ռեժիսորական ոճին եւ գեղագիտական ընդգծումներին: Հրաժարվելով պատկերային բազամազանությունից, բեմավիճակ-մետաֆորներից, որոնք նրա ռեժիսուրայի հիմնատարրերն են, կառուցել է գրաֆիկական խստության ներկայացումՙ բեմի երկրաչափական խստության, սեւի ու սպիտակի ժուժկալ համադրությամբ «շարժման» մեջ դնելով էկրանը, որին պատկերվում են ողբերգական իրադարձությունների տեսարանները: Այս էկրանը դառնում է գլխավոր գործող անձերից մեկը, ռեժիսորական վերաբերմունքի ու ենթատեքստի արտահայտությունը:
«Փարիզյան դատավճիռ» բեմադրության թողած հուզական տպավորությունն այնքան մեծ է, որ երբեմն նաեւ մոռացության են տրվում որոշ սպրդումներ, գեղարվեստական կտավն առավելապես ընկալվում է նրա գաղափարական ընդգրկումներով, շեշտում մի դատավարության թողած հետքը, որը եզակիներից չեղավ, սակայն որը մեկ անգամ եւս հաստատեց, որ պատմության դատը շարունակվելու է, որ հիշողությունը քանի կաՙ այն աղմկելու է...
Հեղինակ`
     Սվետլանա Մուրադյան
// t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5573 | 0 | 0
Facebook