Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նրանց տվեցի իմ լույսը, Ուզում եմ, որ դուք ինձ այդպես հիշեք… Արսեն Փանոսյան

01:26, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2015 թ.
Նրանց տվեցի իմ լույսը, Ուզում եմ, որ դուք ինձ այդպես հիշեք… Արսեն Փանոսյան

Արսեն Փանոսյան (1940, սեպտեմբերի 27, գ. Արգել (Լուսակերտ), 2012, հունիսի 7, Երևան), հայ զարդանկարիչ, փայտի փորագրող, խաչքարագործ, նկարիչ։

Սեպտեմբերի 27-ին լրացավ 75-րդ տարին հուշ-երեկո էր կազմակերպած իր տուն-թանգարանում, իսկ գյուղի ակումբում ֆիլմ դիտում էր նվիրված, իր կյանքի, իր աշխատանքի, իր նպատակների մասին, որից հետո արվեստագետ ընկերները, բարեկամները խոսում էին վարպետի մասին այդ թվում նաև կինը Նուբարը Կարապետյան ով մասնագիտությամբ բանասեր և մանկավարժ է, նույնպես պատմեց ամուսնու մասին: Արսեն Փանոսյանը ուրույն տեղ է զբաղեցնում ազգի զարդարվեստի գանձարանում: Աշխատանքերը իրենց բնույթով ու կատարմամբ, վարպետությամբ ոչ միայն ազգային են այլև կարող են զարդարել համաշխարհային արվեստի ցանկացած պատկերասրահ:


    

Կինը ամուսնու և որդիների մասին

Ամուսինս` Արսենը փայտարվեստով սկսել է զբաղվել մանուկ հասակից, առաջին քայլերն անելով քեռու՝ անվանի քանդակագործ Հովսեփ Մարգարյանի օգնությամբ։

1980-ական թվականներից տղաների հետ սկսում է զբաղվել խաչքարագործությամբ՝ ստեղծելով ինչպես դասական, այնպես էլ նոր, իր ուրույն ոճի խաչքարեր

։ Արվեստը տեղում դոփել չի սիրում, եթե այն դոփում է ուրեմն այն արվեստ չէ և արհեստ էլ չի կարող համարվել, - նշեց կինը: Երկու տղաներն էլ փորագրությունների վարպետ են, տղաներից մեծը` Արթուրը նախասիրությունը տալիս է փայտին, եռաշերտ-քառաշերտ փորագրություններ է անում, իսկ փոքրը` Պարույրը փորագրության տեխնիկայում է իրեն կատարելագործել: 1998-ին հայրենի Արգել գյուղում անշահախնդրորեն կառուցել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարերի համալիր, իսկ 2001-ին գյուղին է նվիրել 15 խաչքարերից բաղկացած «Քրիստոնյա Հայաստան» համալիրը: Արվեստում ինձ շատ էր վստահում` մի անգամ հատուկ Արտասահման ուղարկելու համար ափսեաչափ սինիներ պետք է փորագրեին, ինձ ասեց Լյուբ ես բաժանել եմ` 12 հատ կտպես, տպեցի, տպեցի դարձավ 13 հատ, իրեն չասեցի, վերջացրեց աշխատանքը, - ասեց Լյուբ, բայց ոնց որ շատ էր, ասեցի 13 հատ եմ տպել, ամուսինս կոկիկ ձևով այնպես էր հավասարեցրել, որ … (արցունքներեը աչքերին, ժպիտը երեսին հիշեց կինը): Այս ամենից զատ, նա ուներ հետաքրքիր բնավորություն, երբեք չէր հետաքրքրվում իր երեխաների, թոռների կրթությամբ, նա հանգիստ էր, որովհետև ինքը գիտեր, որ տանը ամեն ինչ նորմալ է, իսկ երեխաներն էլ լավ սովորում դասարանում ազատ շարադրություն գրողները միայն նրա որդիներն են, բայց եթե իմանար, որ իր երեխաներից մեկին մի բան է եղել, նրան այդ ժամանակ չէիր կարող հանգստացնել:


    

Կինը ամուսնու թողած ժառանգության մասին`

50 ստեղծագործական տարիների ընթացքում Արսեն Փանոսյանը (հետագայում երկու որդիների՝ Արթուր և Պարույր Պարույրյանների հետ) ստեղծել է 300-ից ավելի փայտյա զարդաքանդակ և 150-ից ավելի խաչքարեր:

Ունեցել է 70-ից ավելի աշակերտներ, որոնցից շատերն այժմ հմուտ վարպետներ են։

Հայրենի Արգելի նրա տուն-թանգարանը շուրջ 25 տարի է անվճար բաց է բոլոր այցելուների առջև։


    

Ընկերները վարպետի մասին`

Սերգեյ Գալստյանը (Գրող, Հայաստանի կինոակադեմիայի ակադեմիկոս, կինոգետ)

Երբ Փանոսյանը մեր կողքին էր, մեզ հետ էր մեր օրերը գույնով էր լցվում: Այն փողոցը, որը պետք է անվանվի Փանոսյանի անունով` այնտեղ նա, փայտը դնում էր քարին ու փորում էր դա գույն էր, դա հմայք էր և հոգու կանչ էր և այդպես մեզ թվում էր` գյուղը մեզ այդպես բոլորին կանչում էր: Արվեստը գույն ունի, բայց գույնն էլ արվեստագետի ձեռքում դառնում է մի հրաշալի գեղեցկություն: Յուրաքանչյուր արվեստագետ ծնվում է իր ժողովրդի ծոցից, եթե արվեստագետը գեղեցկություն է ծնում, ապա ժողովուրդն էլ ծնում է մեծ արվեստագետ: Ես կարոտով եմ հիշում նրան և նրա հետ անցկացրած յուրաքանչյուր օր:

Տիգրան Հակոբյանը (Պատմաբան, ազգագրագետ)

Փանոսյանները հազվագյուտ են, որպես երևույթներ խաչքարագործության մեջ պատվավոր շարունակողներ են եղել: Վարպետի շնորհիվ Հայաստանը խաչքարը դարձրեց որպես բրենդ ՅՈՒՆԵՍԿՕ-ում: 2009-ին խաչքարային արվեստը համամարդկային մշակութային արժեքների ցանկի մեջ ընդգրկելու համար: Իսկ Գերմանիայի Բերմեն և Բրաունշվայգ քաղաքներում նրա կերտած խաչքարերը հավերժացնում են Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։


    
    

Սվետլանա Մուրադյան // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11111 | 0 | 0
Facebook