Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արդի խնդիրը բեմում " Չմարդիկ" ներկայացում

01:08, հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2015 թ.
Արդի խնդիրը բեմում " Չմարդիկ" ներկայացում
    
    


    
    
    
     «Յոթը որդով սեղան նստել»
. այս հին հայկական ասացվածքն արդիական է նաև այսօր, քանի որ հիմա էլ հայերի համար մեծագույն ուրախություն է տղա երեխա ունենալու փաստը:


     Այսօր` ՀԹԳՄ- ում տեղի ունեցավ մեր ժամանակների արձակագիր, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանի «Չմարդիկ» պիեսի ներկայացումը, որի բեմադրության հեղինակն է` Կարո Բալյանը:

«Չմարդիկ» ներկայացման գլխավոր հերոսը բժիշկ է` ով կերպավորել է Արթուր Կարապետյանը, ում զանգում են հղիության արհեստական ընդհատման խնդրանքով: Բժշկի մանկության խաղալիքները եղել են, , պստիկ պապաները, , և ինքը բժշկը բախվել է պատին նույն խնդրով դեռ մանկության ժամանակ` «Մայրս ուզում էր ազատվել ինձնից, բախտս բերեց՝ տղա էի»:


     Մյուս երկու հերոսուհիները Թատրոն 8-ի հիմնադիրներն են` Մարիանա Եղիազարյանը և Ժաննա Հովակիմյանը: Ներկայացման ողջ ընթացքում հերոսուհիներից մեկը թվում` բժշկի կինն է, (լույս աշխարհ գալու դեպքում), իսկ մյուս հերոսուհին «Համլետ» խաղացողը, որը ուզում է տղայի նման լինել, սկսում է ձայնը փոխել և տղամարդու ձայնով միաժամանակ արտասանել Համլետի այս խոսքերը . «Լինել թե չլինել, այս է խնդիրը.»


    

Ներկայացումը պրոպոգանդում է այն երևույթը, որ դեռ չձևավորված սաղմին արմատախիլ անելը դա երեխայասպանություն է և անկախ սեռից երեխան երեխա է` լինի տղա, թե աղջիկ:


    

Երևանյան պրեմիերայից հետո «Չմարդիկ» ներկայացումը կցուցադրվի նաև` տարբեր մարզերում։
    
     Սվետլանա Մուրադյան
    
    

// t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3947 | 0 | 0
Facebook