Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տաս պատճառ ՕԵԿ-ին վստահելու համար

13:05, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2015 թ.
Տաս պատճառ ՕԵԿ-ին վստահելու համար
     Տաս պատճառ ՕԵԿ-ին վստահելու համար...
     1) «Օրինաց Երկիր» կուսակցությունը իր ստեղծման օրվանից մշտապես եղել է քաղաքական ասպարեզում որպես նշանակալի և ակտիվ գործող կուսակցություն, որում չեն եղել` արյան մեջ թաթախված ու նիստերի դահլիճում քնող և թալանով զբաղվող պատգամավորներ և նախարարներ,
2) «Օրինաց Երկիր» կուսակցությունը իր ստեղծման օրվանից մշտապես եղել է ժողովրդի կողքին և գործել է ի շահ ժողովրդի, մշտապես բարձրաձայնելով ժողովրդին հուզող հարցերը և խնդիրները։
3) ՕԵԿ-ը այն եզակի կուսակցություններից է ո՛րն դիմակայել է բազմաթիվ խոչընդոտների և երբևէ չի նահանջել իր քաղաքական և գաղափարական ուղուց։
4) ՕԵԿ-ի ճիշտ վարած քաղաքականության շնորհիվ Հայաստանում հնարավոր դարձավ զերծ մնալ մարտի 1-յան ավելորդ արյունահեղությունից, արյունահեղություն` որի համար մինչ օրս դեռ ո՛չ ոք պատասխանատվություն չի կրել, իսկ կազմակերպիչները ու հրահրողները հանգիստ խղճով շարունակում են իրենց թատերական ներկայացումները քաղաքականության ասպարեզի մեջ,
5) «Օրինաց Երկիր» կուսակցությունը մշտապես հանդես է գալիս իր արդիական և խելամիտ օրենսդրական նախաձեռնությամբ, նպատակային նշանակության մոտեցումներով, որոնց շնորհիվ Հայաստանում հազարավոր մարդկանց կյանք է բարելավվել,
6) ՕԵԿ-ը երբեք չի խաբել և հուսահատ չի արել իր կուսակիցներին և քաղաքացիներին, խոստանալով հեղափոխություն ու պայծառ ապագայի տեսլական և երբեք չի մատնանշել այդ պայծառ ապագայի ժամկետները,
7) «Օրինաց Երկիր» կուսակցությունը ունի բազմաթիվ տարիների քաղաքական փորձառություն և հմտություններ, ինչպես նաև վայելում է հեղինակային ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս,
8) ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը իր ունեցած պաշտոններին և կուսակցության կայացմանը` ի տարբերություն ոմանց հասել է առանց միլիոնավոր դոլարների,
9) ՕԵԿ-ի հիմնական նպատակն ու կարգախոսն է ձևավորել (ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ)
10) ՕԵԿ-ի քրտնաջան աշխատանքի արդյունքում Հայաստանում լուծվել են և լուծվում են այսպիսի խնդիրներ որոնցից են օրինակ`
ա) աղետի գոտու վերականգնման և աջակցման հարցը,
բ) ավանդների հատուցման հարցը,
գ) ծնելիության աճի խթանման հարցը
ե) երկրում ապօրինի ու կոպեկներով սեփականաշնորումների և օլիգարխիկ մենաշնորհումների հարցերը,
զ) փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցը,
է) նորաստեղծ ընտանիքներին և ուսանողներին երկարաժամկետ վարկավորման հարցը,
ը) Հայաստանում աշխատատեղերի ստեղծման և աշխատավարձի չափերի բարձրացման հարցը,
թ) միջազգային կազմակերպությունների հետ կոնստրուկտիվ համագործակցության հարցը,
ժ) Հայաստանում անվճար ծննդաբերության և առաջին բուժօգնության հարցերը,
ի) Հայաստանում յուրաքանչյուր ծնված երեխաների համար տրվող նպաստի տրամադրման և ընտանիքում յուրաքանչյուր ավելացված երեխաներին տրամադրվող նպաստի գումարի չափի բարձրացման հարցերը,
լ) պայմանագրային զինծառայության անհրաժեշտության հարցը և այն...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
4603 | 0 | 1
Facebook