Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»

04:18, կիրակի, 06 սեպտեմբերի, 2015 թ.
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»
     «Հայկական վերածնունդ» -ը հասարակական-քաղաքական միավորում է, որն ստեղծվել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ: Մայիսի 30-ին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության նիստ, որի ընթացքում, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և նպատակ հետապնդելով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի անվտանգության ապահովման, պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում համարձակ ու ժողովրդանպաստ բարեփոխումների խորացման, պետության տնտեսական առաջընթաց զարգացման և ժողովրդավարության խորացման համար, հրամայական է համարվել Հայաստանում ձևավորել միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմ և օրակարգ: Կարևորելով համագործակցության հաստատումը հանրության լայն շերտերի` ներառյալ արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների, մտավորականների և անհատ քաղաքացիների միջև որոշվել է նախաձեռնել հասարակական-քաղաքական լայն համախմբում` երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ մասնակցությամբ: Արձանագրելով, որ միայն լայն քաղաքական-հասարակական համախմբմամբ, երկրի ճակատագրով մտահոգ կազմակերպությունների և անհատների ջանքերով է հնարավոր վճռական պոռթկում կատարել և երկիրը տանել զարգացման և առաջընթացի ճանապարհով, «Օրինաց երկիր» կուսակցության վարչությունը դիմել է երկրի ճակատագրով մտահոգ հասարակական և քաղաքական կազմակերպություններին, համախմբելու ջանքերը` հավաքական ուժերով պայքարելու Հայաստանի վերածննդի և զարգացման համար: Հունիսի 6-ին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասրակական-քաղաքական միավորման առաջին ժողովը, որի ընթացքում միավորված 10 կուսակցությունների և 51 հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների ղեկավարները ստորագրել են միավորման ստեղծման մասին համաձայնագիրը: Այժմ միավորմանն անդամակցում են 11 կուսակցություն և մոտ 80 հասարակական կազմակերպություն։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8445 | 0 | 0
Facebook