Տաս պատճառ ՕԵԿ-ին վստահելու համար
13:05, Четверг, 01 Октября, 2015 года
Տաս պատճառ ՕԵԿ-ին վստահելու համար... 1) «Օրինաց Երկիր» կուսակցությունը իր ստեղծման օրվանից մշտապես եղել է քաղաքական ասպարեզում որպես նշանակալի և ակտիվ գործող կուսակցություն, որում չեն եղել` արյան մեջ թաթախված ու նիստերի դահլիճում քնող և թալանով զբաղվող պատգամավորներ և նախարարներ, 2) «Օրինաց Երկիր» կուսակցությունը իր ստեղծման օրվանից մշտապես եղել է ժողովրդի կողքին և գործել է ի շահ ժողովրդի, մշտապես բարձրաձայնելով ժողովրդին հուզող հարցերը և խնդիրները։ 3) ՕԵԿ-ը այն եզակի կուսակցություններից է ո՛րն դիմակայել է բազմաթիվ խոչընդոտների և երբևէ չի նահանջել իր քաղաքական և գաղափարական ուղուց։ 4) ՕԵԿ-ի ճիշտ վարած քաղաքականության շնորհիվ Հայաստանում հնարավոր դարձավ զերծ մնալ մարտի 1-յան ավելորդ արյունահեղությունից, արյունահեղություն` որի համար մինչ օրս դեռ ո՛չ ոք պատասխանատվություն չի կրել, իսկ կազմակերպիչները ու հրահրողները հանգիստ խղճով շարունակում են իրենց թատերական ներկայացումները քաղաքականության ասպարեզի մեջ, 5) «Օրինաց Երկիր» կուսակցությունը մշտապես հանդես է գալիս իր արդիական և խելամիտ օրենսդրական նախաձեռնությամբ, նպատակային նշանակության մոտեցումներով, որոնց շնորհիվ Հայաստանում հազարավոր մարդկանց կյանք է բարելավվել, 6) ՕԵԿ-ը երբեք չի խաբել և հուսահատ չի արել իր կուսակիցներին և քաղաքացիներին, խոստանալով հեղափոխություն ու պայծառ ապագայի տեսլական և երբեք չի մատնանշել այդ պայծառ ապագայի ժամկետները, 7) «Օրինաց Երկիր» կուսակցությունը ունի բազմաթիվ տարիների քաղաքական փորձառություն և հմտություններ, ինչպես նաև վայելում է հեղինակային ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, 8) ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը իր ունեցած պաշտոններին և կուսակցության կայացմանը` ի տարբերություն ոմանց հասել է առանց միլիոնավոր դոլարների, 9) ՕԵԿ-ի հիմնական նպատակն ու կարգախոսն է ձևավորել (ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ) 10) ՕԵԿ-ի քրտնաջան աշխատանքի արդյունքում Հայաստանում լուծվել են և լուծվում են այսպիսի խնդիրներ որոնցից են օրինակ` ա) աղետի գոտու վերականգնման և աջակցման հարցը, բ) ավանդների հատուցման հարցը, գ) ծնելիության աճի խթանման հարցը ե) երկրում ապօրինի ու կոպեկներով սեփականաշնորումների և օլիգարխիկ մենաշնորհումների հարցերը, զ) փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցը, է) նորաստեղծ ընտանիքներին և ուսանողներին երկարաժամկետ վարկավորման հարցը, ը) Հայաստանում աշխատատեղերի ստեղծման և աշխատավարձի չափերի բարձրացման հարցը, թ) միջազգային կազմակերպությունների հետ կոնստրուկտիվ համագործակցության հարցը, ժ) Հայաստանում անվճար ծննդաբերության և առաջին բուժօգնության հարցերը, ի) Հայաստանում յուրաքանչյուր ծնված երեխաների համար տրվող նպաստի տրամադրման և ընտանիքում յուրաքանչյուր ավելացված երեխաներին տրամադրվող նպաստի գումարի չափի բարձրացման հարցերը, լ) պայմանագրային զինծառայության անհրաժեշտության հարցը և այն...
|
Нравится
1
Не нравится
1
4645 | 0 | 1 | 1