Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Զորակցություն հայրենյաց պաշտպանին»

14:27, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2015 թ.
«Զորակցություն հայրենյաց պաշտպանին»
     «Զորակցություն հայրենյանց պաշտպանին» հայրենակցական հասարակական կազմակերպությունը (հետագա` Կազմակերպություն) իր անդամների շահերի ընդհանրության և կամավորության սկզբունքի հիման վրա, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, բարեգործական և հանրօգուտ այլ գործունեությամբ զբաղվելու նպատակով ստեղծված հասարակական կազմակերպություն է:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1.1. Կազմակերպության անդամների և աջակիցների ջանքերն ու ներուժը միավորել և նպատակաուղղել օժանդակելու Հայաստանի Հանրապետությանը, որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ամրապնդմանը և հզորացմանը,
1.2. նպաստել Հայաստանի Հանրապետության բնակչության իրավագիտակցության, իրավական կուլտուրայի մակարդակի բարձրացմանը` բնակչության շրջանում օրենքների, իրավական գիտելիքների քարոզչության, կրթական և ուսուցողական միջոցառումների միջոցով,
1.3. նյութապես և բարոյապես աջակցել սոցիալապես անապահով խավերին, հաշմանդամներին, փախստականներին, ապաստան հայցողներին, վիրավոր ազատամարտիկներին, ինչպես նաև նրանց և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, զինծառայողներին, երիտասարդներին, այդ թվում, ուսանողներին, նորաստեղծ, ինչպես նաև Հայաստանում մշտական բնակություն հաստատող ընտանիքներին և սոցիալական այլ խմբերին,
1.4 նպաստել սպորտի, կրթության, մշակույթի, ինչպես նաև հասարակության զարգացմանը նպաստող այլ ոլորտների զարգացմանը
1.5 օժանդակել Հայաստանի Հանրապետությունում ավերված ու ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը, գյուղական համայնքների բազմաբնույթ սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3601 | 0 | 0
Facebook