Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեղինակ Անի Գրիգորյան

21:06, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2015 թ.
Հեղինակ Անի Գրիգորյան
     Գունատիպեր
Սխալ երանգի և ձևի ընտրված հագուստը կրելիս, այն աչք է զարնում` հետին պլանում թողնելով մարդուն: Ուստի ավելի ներդաշնակ ու ամբողջական կերպար ստանալու համար հագուստի երանգներն ու ոճը պետք է համապատասխանեն մեր գունատիպին:
Գունատիպը դա աչքերի, մազերի, մաշկի և շուրթերի գույների մի համադրություն է, որը տրվում է բնությունից, և դրանցով առաջնորդվելով էլ ընտրում ենք մեզ ներդաշնակ գույների շպար, հագուստ, աքսեսուարներ:
Գունատիպերը նմանեցվում են տարվա եղանակներին
Դեղին աշուն
Այս գունատիպին բնորոշ է սադափագույն մաշկ, լույսի տակ դեղինի փոխակերպվող շագանակագույն մազեր, բաց վարդագույն շուրթեր, արևոտ կանաչ աչքեր:
Գույների մեջ կա խունացած դեղնություն և պարզություն:
Համապատասխան կապույտ երանգի հագուստը մազերին հակադրվելով կլինի արտահայտիչ: Երեկոյան էլեգանտ տեսք կստեղծի կարմիրը, զուգակցված մուգ դարչնագույն բարձրակրունկներով և աքսեսուարներով: Իսկ սպիտակն ու վարդագույնը կերպարն կդարձնեն ավելի անմեղ ու եթերային:
Գույնը թելադրում է համապատասխան ձև,
ձևն էլ պահանջում է համապատասխան գույն:
    
    
     Հեղինակ Անի Գրիգորյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4419 | 0 | 0
Facebook