Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաղթահարելով բոլոր տենդենցները

02:21, երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2015 թ.
Հաղթահարելով բոլոր տենդենցները
    
    
Բոլորս քաջատեղյակ ենք և երևի թե բազմաթիվ անգամ արտահայտել ենք մի շատ հայտնի ասացվածք «ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏՈՒՄ» սակայն այս նախադասությունը ավելի հաճախ օգտագործվում է քաղաքական և կառավարման համակարգի հասցեին, իսկ Ձկան դերերում հանդես են գալիս այն բարձրաստիճան պաշտոնյաները որո՞նք իրենց անգործությամբ և անարդարությամբ արատավորում են ողջ համակարգի և հանրապետության հեղինակությունը, իսկ իրենց անհետևողականությունը բերում է շաղկապված անգործության վերևից ներքև ուղղությամբ։
Մխիթարում է այն փաստը որ բազմաթիվ փորձերը ապացուցել են, որ կա այնպիսի մի ուժ որի ունեցած ցանկացած ռեսուրսներ արձանագրել են միայն դրական նվաճումներ և ակտիվորեն զարգացրել են իրեն վստահված բոլոր ոլորտները։
Խոսքս վերաբերում է «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» կուսակցությանը և իր առաջնորդ Արթուր Բաղդասարյանին որը վարել է ճիշտ հսկողություն և ճիշտ աշխատանքներ, որի արդյունքում էլ իր և կուսակցության կողմից ղեկավարած կառույցներում արձանագրվել են լուրջ հաջողություններ և հաղթանակներ, Խոսքս մասնավորապես վերաբերում է Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ նախկինում Ազգային ժողովին և Անվտանգության խորհրդին որն վերջինիս մասին հասարակությունը ավելին իրազեկվեց միայն նրա գլավորման ժամանակ, Անվտանգության խորհուրդը դարձավ ավելի ազդեցիկ և ճանաչված ո՛չ միայն Հայաստանի Հանրապետության ներսում այլև նրա սահմաններից դուրս և մեծ հեղինակություն և հարգանք վայելեց ՀԱՊԿ անդամ երկրների կողմից։
Անհնար է ժխտել նաև ՕԵԿ խմբակցության և յուրաքանչյուր պատգամավորների նվաճումները որոնցից են` տարվա ամենա ակտիվ մասնակցություն ունեցող կուսակցության ճանաչումը և երկու հարյուրից ավել օրենքների ստեղծումը, իսկ հատկապես կարևոր հաղթանակներից մեկը դա այն է որ ՕԵԿ-ն չունի նիստերի դահլիճում քնող, հայհոյող և հանցանքի կամ զանցանքի մեջ մեղադրվող պատգամավորներ, չունի արյան և թալանի մեջ ներգրավված մարդիկ։
Հայաստանում ՕԵԿ-ը եղավ Արտակարգ իրավիճակների նախարարության իրական հիմնադիրը և զարգացման հեղինակը որն էլ կրկին ՕԵԿ-ի ճիշտ կադրային և կառուցողական աշխատանքի արդյունքն է։
Բոլոր նախարարությունները որոնք գլխավորել է «Օրինաց Երկիր» կուսակցությունը մշտապես արձանագրել են դրական և զգալիորեն նվաճումներ...
Սակայն ՕԵԿ-ը նույն պես ունեցել է փոքր և չնչին ձախողումներ որոնցից են օրինակ` հավատը և վստահությունը դեպի դավաճան մարդկանց, սակայն դա արդեն ո՛չ թե ՕԵԿ-ի թերությունն է այլ մեր ազգային որակների, որակներ որում ընդգրկված են դավաճանության, վախկոտության, ծախվածության և նախանձության տենդենցները։
Սակայն ո՛չ մի տենդենցներ և ջանքեր չեն կարող կանգնեցնել «Հայկական Վերածնունդ» միավորման ձևավորմանը և հզորացմանը...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4026 | 0 | 0
Facebook