Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էմիլ Յուրիկի Մարկոսյան

13:27, շաբաթ, 15 օգոստոսի, 2015 թ.
Էմիլ Յուրիկի Մարկոսյան
     ՕՏԱՐ ԵՆ...
    
Օտար են արծաթով ու ոսկով օծված
Աչքերդ մեղմիկ արցունքով լցված
Դժվար էր ու դաժան բաժանումը մեր
Ա՛խ որքան եմ կարոտել քեզ իմ սեր

    
***

    
Բերում է մեզ կյանքը նորանոր հարված
Կարծես երկինք է ամպամած
Ինչո՞ւ է բախտը այսպես զայրացած,
Ինչո՞ւ է կյանքը այսպես անիծված,

    
***

    
Օտար են մտքերդ չարիքով լցված
Կարծես լճակ ալեկոծված
Ինչո՞ւ է սիրտդ այսպես լցված
Որից վաղուց եմ հեռացված...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3447 | 0 | 0
Facebook