Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բանաստեղծություն

01:42, ուրբաթ, 09 մարտի, 2012 թ.
Բանաստեղծություն
     21-րդ դարի կտավս
    
     Զարհուրանքով, սրտնեղությամբ ակաղձուն`
     Նկարեցի մոլորակի հեռուները բյուրավոր,
     Սիրահոժար չարչարվեցի ապարդյուն,
     Կտավումս արտացոլվեց մի մոր կերպար սգավոր:
    
     Փոթորիկներ, արյան գետեր ամենուր,
     Երկրաշարժեր, ցասում, կսկիծ ու պարտված հաղթություն,
     Ցունամիներ, ընդվզումներ համընդհանուր,
     Եւ պատերազմներ ստոր և գունավոր հեղափոխություն:
    
     Ու դառնացած, ինքս ինձնից վիրավորված`
     Փորձի փութով լուսավորել գորշությունն իմ կերտած,
     Բայց այդ պահին չար զորությամբ գերբնական
     Մի ուժ կարծես ըմբոստացրեց խենթ վրձինս մոգական:
    
     Ինչու?, եղբայր, ինչ? պատահեց քեզ հանկարծ,
     Որ խրտնեցիր, բորբոքվեցիր` հիվանդի պես դիվահար,
     Միթե? բիրտ է հրաշքն Աստծո արարած
     Կամ մռայլ է, անկյանք, անսիրտ, ինչպես դալուկ սիրահար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3992 | 0 | 0
Facebook