Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բանաստեղծություն

01:49, ուրբաթ, 09 մարտի, 2012 թ.
Բանաստեղծություն
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Անցյալի հուշերից

    
     Դու մարդասպան ես.
     Փախչում եմ քեզ պես անօրեններից,
     Դու անարժան ես.
     Տենչում եմ փարվել քո ամուր կրծքին,
     Դու դեռահաս ես,
     Ինչպես մի ազոխ` ծառից ժպտացող,
     Դու անզգամ ես,
     Որ խարխափում ես հույզերի ծովում,
     Դու իմ թռչնակն ես.
     ԵՎ ինձնից հեռու ճախրում ես անդուլ,
     Դու նապաստակ ես.
     Ապրում ես հպարտ գայլի ոհմակում,
     Դու փափկասուն ես.
     ՈՒ միշտ երազում ոսկեղեն գարուն,
     Դու կարճատես ես,
     Որ չես նկատում գարուն իմ հոգում,
     Դու թուլամորթ ես.
     Ինչու? ես ձգում պարանը վզիդ,
     Դու անիրավ ես.
     Ինձ էլ ստիպում ես մահանալ կրկին:
     Դու մարդասպան ես...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3759 | 0 | 0
Facebook