Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մրցույթ կամ մուտիլովկա

14:37, երեքշաբթի, 20 մարտի, 2012 թ.
Մրցույթ կամ մուտիլովկա
     2011 թվականի նոյեմբերի 21-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը հայտարարեց շարադրություն-ակնարկների մրցույթ`
     ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ.
     ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ թեմայով,որտեղ պարտադիր էին հետևյալ հարցադրումները`Ձեր կարծիքով` որո՞նք են Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերները գյուղատնտեսության, սննդի արտադրության, գյուղերի տնտեսական զարգացման ոլորտներում և ի՞նչ լուծումներ եք տեսնում գյուղական երիտասարդության կյանքի բարելավման, մշակութային ժառանգության վերականգնման և համայնքային զբոսաշրջության զարգացման բնագավառներում:
     Կազմակերպիչները չէին թաքցրել, որ մրցունակ աշխատանքները կարող էին ընդգրկվել Համաշխարհային բանկի` ներկայումս աշխատանքային փուլում գտվող <<Հայաստանում գյուղատնտեսության և գյուղերի զարգացման քաղաքականություն>> մասին զեկույցի նախապատրաստման աշխատանքների մեջ:

     Ըստ իրենց կողմից հրապարակած ժամանակացույցի` եզրափակիչ փուլի հաղթողների անունները պետք է հրապարակվեին 2012 թ. մարտի 1-ին, իսկ մրցանակաբաշխության արարողությունը տեղի էր ունենալու մարտի 9-ին, սակայն չէին նշել, թե որտեղ ու ինչ պայմաններում: Այնուամենայնիվ, գրեթե երկու ամիս ժամանակ կար, որպեսզի հավուր պատշաճի ուսումնասիրեին ուղարկված բոլոր նյութերը, որոնք 93 հատ էին և տեղավորվեին իրենց իսկ հրապարակած օրացույցի մեջ: Բայց խախտելով ժամանակացույցը` կարծես ՀԲ-ի Երևանյան գրասենյակը փոշման էր, որովհետև ամբողջի մրցանակային ֆոնդը 3050 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ էր կամ փորձում էին իրենք գրել այնպիսի աշխատանքներ, որոնք կհամապատասխանեին իրենց պահանջած չափանիշներին ու գումարը երևի բաշխնդեց չէին անի:Լավ, եթե այդպես չէ, ապա ինչու էին ուշացնում?:
     Երբ զանգահարում և փորձում էինք իմանալ, թե ինչու են ուշացնում այդ գործընթացը, բոլոր աշխատակիցները անգլիական սիրալիրությամբ ներողամտություն էին հայցում` պատճառաբանելով, թե գերզբաղված լինելն է հիմնական խնդիրը, որ գործընթացը ձգձգվում է:
     Հարգելի կազմակերպիչներ, ձեր նշած պատճառը հիմք չէ, իսկ համամարդկային արժեքների տեսանկյունից խոսելիս ՀԲ-ը հանդես է գալիս իբրև այդպիսի որակների կրողի դիրքերից, որի համար գերագույն նպատակը մարդն է.........իսկ դուք գործել եք հայկական բնազդով` կորցնելով ձեր հանդեպ ձևավորված վստահությունը:
    
     Հ.Գ. Հուսով ենք, որ գոնե խոստացածի համաձայն` ողջամիտ ժամկետներում կհրապարակեք հաղթած աշխատանքները, որով գուցե մեղմվի ձեր թերացումների արդյունքը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4162 | 1 | 0
Facebook