Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բանաստեղծություն

01:46, ուրբաթ, 09 մարտի, 2012 թ.
Բանաստեղծություն
     ժԱՆՏԱՏԵՍԻԼ ԽՌՈՎՔ
    
    
    
    
    
    
    
     Ժանտատեսիլ խռովք
    
    
    
    
     Դժոխքում` դաժան, դժխեմ ու դժվար,
     Դժվժում են հեղգ դևերը դժնի,
     Դժգոհ խաժամուժ` դժբախտ, դիվահար,
     Գամված են բաժան թեժ ապառաժին:
    
     Իբրև մի դժգույն գիժ նժդարենի`
     <<Դավաճան>> դշխոն դոփեց դժնդակ,
     Ծարավ է Ժայռը արբշիռ վրեժի,
     Այդ գորշ քարենին` ժեռ ու այլանդակ:
    
     Գահավիժելով Ժահրը գուժկան`
     Աժդահա, ինչպես Ժամանակը ծեր,
     Դեժավյուն դարձրեց, ցավոք, իրական,
     Դժպատեհ մի ուժ, անհրաժեշտ չար բեռ:
    
     Դիրիժորի պես գժդմնած դեմքով,
     Վիրաբուժական նշտարի նման`
     Մխրճեց Ժանտը ճիրանը խռով`
     Որպես բժշկման անհոգի դարման:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4402 | 0 | 0
Facebook