Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ծառուկյանի հրաժարվելուց հետո էլ իշխանական ճամբարը հանգիստ չէր»

11:58, հինգշաբթի, 17 հունվարի, 2013 թ.
«Ծառուկյանի հրաժարվելուց հետո էլ իշխանական ճամբարը հանգիստ չէր»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին որոշում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փոխարեն կայացրել են իշխանությունները: Նրա կարծիքով՝ իշխանությունները սպասեցին, մինչև Գագիկ Ծառուկյանը հասարակության մեջ ընկալվի՝ իբրև հիմնական ընդդիմադիր թեկնածու, հետո որոշեցին նրան հեռացնել քաղաքական դաշտից:

«Քիչ հավանական եմ համարում, որ եղել է միասնական խաղ, քանի որ դա կնշանակի Գագիկ Ծառուկյանի միանգամայն անլուրջ վերաբերմունքն իր ամբողջ քաղաքական թիմի նկատմամբ: Քիչ հավանական եմ համարում, որ նա ի սկզբանե իր ամբողջ քաղաքական թիմին պատրաստ էր դնել այդպիսի հիմար վիճակի մեջ», - ասաց Ավետիք Իշխանյանը:

Նա նշեց, որ ընտրություններին մասնակցելու դեպքում Գագիկ Ծառուկյանը գուցե ստիպված լիներ քայլեր կատարել, որոնք իրավիճակն անկանխատեսելի կդարձնեին: Այս նկատառումից ելնելով էլ, ըստ նրա՝ իշխանությունները ժամանակին նրան հեռացրին դաշտից: Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ նույն նպատակն էր հետապնդում նաև Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի հայտնի ձայնագրության տարածումը:

«Նույնիսկ Ծառուկյանի հրաժարվելուց հետո իշխանական ճամբարում լրիվ հանգիստ չի տիրում: Ամեն դեպքում՝ ինչքան ընդդիմությունը վարկաբեկվի և թուլանա, իշխանությունն ավելի հանգիստ կզգա իրեն», - նշեց նա:

Աղբյուրը՝ 168.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3508 | 0 | 0
Facebook