Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նախագահական ընտրություններին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդություն կիրականացնի

12:33, երեքշաբթի, 15 հունվարի, 2013 թ.
Նախագահական ընտրություններին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդություն կիրականացնի

Հայաստանի Հելսինկյան կոմիտե Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին իրականացնելու է դիտորդություն: Այս նպատակով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի աշխատակիցները հանդիպում են տարբեր բուհերի ուսանողների հետ: Կազմակերպության ներկայացուցիչներն ուսանողների հետ հանդիպումների ժամանակ քննարկում են դիտորդության նշանակությունն ընտրական գործընթացը հնարավորինս օբյեկտիվ անցկացնելու համար:

Սույն թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի աշխատակիցները հանդիպեցին Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների հետ: Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողների հարցերին: Ուսանողներին հետաքրքրեց դիտորդության առաջարկը, և նրանցից շատերը ՀՀ նախագահական ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու պատրաստակամություն հայտնեցին:
     Աղբյուրը` armhels.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3843 | 0 | 0
Facebook