Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամանոր, Նոր տարի, թե հայավարի ծախսերի միամսյակ?

01:09, շաբաթ, 12 հունվարի, 2013 թ.
Ամանոր, Նոր տարի, թե հայավարի ծախսերի միամսյակ?
    
    

Մինչ հայրենի օլիգարխներն ու պետական միջոցները գրպանելու գործում հմտացած չինովիկները կմտածեն, թե ինչպիսի ճոխությունների ապահովեն, որպեսզի գալիք Ամանորը շահեկանորեն առանձնանա նախորդներից, և ինչպիսի էկզոտիկ ոըտեստներով զարդարեն իրենց տոնական սեղանները, որպեսզի հյուրերը զարմանքից չկարողանան բերանները փակել, հասարակության ապահով խավը մտահուզվում է, թե ինչպես պետք է ստեղծի այն նվազագույնը, որը թույլ կտա Նոր տարին պատվով դիմավորել ու հյուրերի մոտ սեվերես չլինել: Նոր- տարին վերջին տարիներն դարձել է հոգս, քան այն տոնը, որը միշտ երսզում էին ու սպասում: Իսկ այսօր դա ավոլի շատ ցուցադրական ինչ- որ մի բան է, բանկերից վերցնում են տոկոսներով գումար, որպեսզի նշեն այդ տոնը, որը հետո դառնում է մի երևույթ, երբ մարդիկ ամբողջ տարին ճկռելով փեորձում են մարել այդ պարտքերը: Մարդիկ մեկ ամիս առաջ սկսում են այդ պատրաստությունները: Նոր- տարին վերջին տարիներում չիօ նշվում որպես տոն, այլ նշվում է սեղանների մրցակցություն: Այսպիսի խոսք կա` ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես կանցնի ամբողջ տարին: հենց այսպես մտածելվ էլ ամեն տարի պատրաստվում ենք, սեղան գցում: Վերջին տարիներին Ամանորի հանդեպ հետաքրքրությունը նվազել է: Տպավորությունները այնսպիսն է, որ շատերը պարտավորված են պատրաստվում Ամանորին, որովհետև հիմա Ամանորը նույնացվում է ծախսերի ու պարտքերի հետ: Մարդիկ բողոքւմ են ծախսերից, ապրանքների թանկությունից: Ինչու՞ եվրոպական երկրներում ապրանքները այդ ժամանակ էժանանում են, իսկ մեզ մոտ եռակի անգամ բարձրացում է լինում: Մարդկանց հետ զրուցում ես թե այս տարի ի՞նչ նվերներ եք անելու ձեր հարազատներին, - նրանք ասում են.

-Առաջ տոպրակի մեջ մի հատ մանդարին, կոնֆետ ու չիր էինք գցում, տալիս էինք երեխաներին, ուրախանում էին այդ նվերներով, բայց հիմա ո՞ր երեխային կարող ես այդպիսի նվեր տալ, իսկ մի հատ նորմալ խաղալիքն էլ արժե 3000 դրամ: Հեռուստացույցով վերջեր դիտեցի մի հաղորդում, որտեղ նշվեց, որ Ամանորը հայերի համար դա բդացավն է: Ամանորը, Նոր տարին, Սուրբ ծնունդը դա ավանդական ընտանեկան տոն է եղել, բայց այսօր ռեստորաններում են նշում, դուրս են գալիս քաղաքից, ինչ՞ն է պատճառը արդյ՞ոք այդ հոգսից են փախնում: Վերջերս ես նկատել եմ, որ արդեն սեղանին դնում են հնդկահավ, դա ԱՄՆ-ից եկած սննդի կուլտուրայից վերցրած ինչ-որ փոքր դրվագ է, այստեղից հարց է ծագում մենք դա ինչու՞ ենք դնում մեր սեղանին, այդքան սնունդը լցնել սեղանի վրա նշանակում է ցույց տալ ունեցվածքը:Ամանորի հանդեպ շատերի դժգոհ վերբերմունքն իհարկե պայմանավորված է սոցիալական խնդիրներով, բայց պատճառը դա չէ միայն:Միտքը, թե Նոր տարին գա, որ մի կուշտ փորով հաց ուտենք, փաստում է, որ կորել է Նոր տարվա խորհուրդը, այնինչ սա ոչ թե ուտել – խմելու, այլ ջերմություն ու բարության տոն է: Նախկինում ` նույնիսկ մինչև Սուրբ Ծնունդը մարդիկ պաս են պահել, այլ ոչ թե ծախսել իրենց գրպանի պարունակությունից ավելին, որպեսզի ծանոթ- բարեկամների առջև ամոթով չմնան ու մի կուշտ փորով էլ հաց ուտեն: Այնուամենայնիվ եկես այս տոնական օրերին բարությունը տիրի ամբողջ տարի:Սիրելի` ընթերցող, շնորհավոր Ամանորդ և թող գալիք տարին բոլորի համար լինիէ արևշատության, հաջողության, երջանկության տարի: Թող որ մարդիկ արթնանան լուսավոր, բարի զգացողությամբ, կարողանանան անտարբեր չանցնեն գեղեցիկի կողքով, սովորեն գոհանալ, շնորհակալ լինեն յուրաքանչյուր բացվող օրվա համար:Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6495 | 0 | 0
Facebook