Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես կարոտում եմ քեզ:

17:14, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2012 թ.
Ես կարոտում եմ քեզ:

Ես կարոտում եմ քեզ ..

Երկար ժամանակ է չեմ տեսել քեզ: Չեմ խոսել քեզ հետ այնքան երկար, որ երբեմն ինձ թվում է ` մի օր կմոռանամ ձայնդ: Սովորել եմ շրջվել, երբ արցունքներս մատնում են դեպի քեզ ունեցած կարոտս: Ես ապրում եմ, սովորում, շփվում մարդկանց հետ: Հուշերս գրկած քայլում եմ փողոցներով, հիշում եմ քեզ: Երբեմն նույնիսկ քեզ հիշելիս մեղմ ժպիտ է հայտնվում դեմքիս: Ամեն ինչ կարծես կարգին է, բայց այս ամենն ուղղակի .... խաղ է:

Ես կարոտում եմ քեզ: Շատ եմ կարոտում: Կարոտում եմ քո ծիծաղը, բառերը, որոնցով ես եմ հիմա խոսում: Երբեմն քո մասին հետաքրքրվում եմ մեր ընդհանուր մի քանի ծանոթներից: Նրանք պատմում են, որ քեզ մոտ ամեն ինչ կարգին է, որ դու լավ ես ու նույնիսկ նոր ընկերուհի ունես: Իմ մեջ բարկանում եմ ինքս ինձ վրա, որ այդպես էլ չեմ կարողանում դադարել քո մասին հետաքրքրվել, իսկ դեմքիս` անտարբերության դիմակ: Եվ վերջում միայն ավելացնում եմ, որ « Ես ուրախ եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ է, ինձ մոտ էլ է ..... լավ»: Կանգ: Շունչ: Կանգ: Շունչ: Ժպիտ: Վարագույր: Դերս հաջող խաղացի ... Ես ստում եմ: Ատում եմ ինձ այս ստի համար: Բայց ստիպված եմ: Պետք է ուժեղ լինեմ, երջանիկ լինելու համար: Ես ցանկանում եմ նորից սիրել, բայց ուրիշ ձև, այսքան ուժեղ չէ: Ես ուզում եմ համակերպվել, որ առանց քեզ պիտի ապրեմ: Ես ուզում եմ ..... շարունակել քեզ սիրել: Թեկուզ անպատասխան: Գիտեմ, հիմար եմ: Բայց իմ սերը քո հանդեպ ինձ դարձնում է ավելի լավը, թեկուզ և աչքերս արցունքներն են գրկում: Կամ էլ ` գուցե, ես դեռ հույս ունեմ, որ դու կվերադառնաս:

Բայց սիրտը... սիրտը ինքնախաբեության վիրուսը չի ընդունում: Սիրտս ասում է, որ մեզ մոտ ուղղակի ոչինիչ չստացվեց: Այդպես լինում է: Մեր ընդհանուր ճանապարհը հանկարծ երկու կես եղավ: Վերածվեց երկու տարբեր ճամփաների, որոնք, կարծես, երբևէ կապ չեն էլ ունեցել: Եվ դա էլ բավական չէր: Նրանք պատերով էլ բաժանվեցին: Մենք չկարողացանք հաղթահարել խոչընդոտները: Սկզբից դու հոգնեցիր, թուլացար ու նահանջեցիր, իսկ հետո` ես: Ես նայում եմ տարբեր տղաների և կրկին անգամ համոզվում, որ դու ամենալավն ես: Ես չեմ իդեալականացրել քեզ, ոչ էլ խելագարվել եմ, ընդհակառակը: Տղաներից մեկը գեղեցիկ է, մյուսն ավելի խելացի: Բայց նրանցից ոչ ոք չունի այնպիսի աչքեր ու ձեռքեր, որոնք ունես դու: Քո աչքերում կան ծովեր, որոնց ես մանկուց ամեն ինչից շատ եմ սիրում: Քո ձեռքերում կա անկեղծություն, որը միշտ ուժեղ է եղել ցանկացած բառերից, գործողություններից: Ես բռնում էի ձեռքդ ու զգում, թե ինչպես են ներսումս փոթորկվող, գոռացող ալիքները հանգստանում, հանդարտվում ` հաղթելով կասկածին ու վախին:

****
     Դու պետք ես ինձ: Ես կարոտում եմ քեզ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
17602 | 10 | 0
Facebook