Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ է մնացել մեզ մոտ հին սովորություններից

16:23, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2012 թ.
Ինչ է մնացել մեզ մոտ հին սովորություններից
     21-րդ դարը գյուտարար արդյունաբերության բարձր տեխնոլոգիաների դար է: Հետևում են մնացել հայկական ավանդական, սնոտիապաշտական բազում սովորույթներ: Լիովին փոխվում է ազգային դեմքը: Առաջներում ընդունված էր, որ տան ղեկավարը տղամարդն էր, նա էր աշխատողը, իսկ մայրը զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ: Ընտանեկան ղեկը տղամարդու` հոր ձեռքին էր. որոշումներ կայացնում էր միայն նա, իսկ կինը լուռ կատարող էր: Այսօր ժամանակը փոխել է կնոջ դերը. նա որոշ ընտանիքներում ղեկն իր ձեռքն է վերցրել, որոշներում կնոջ և տղամարդու հարաբերությունները հավասար են, հիմնված են փոխադարձ հասկացվածության, սիրո և հարգանքի վրա: Դեռ ավելին` այսօր ներգրավված է քաղաքական դաշտում: Ստեղծված են հավասար պայմաններ կանանց և տղամարդանց գործունեության համար: Հայկական միջավայրում կինը ընդհանրապես բնութագրվել է այլ որակներով: Առաջնայինը հայ կնոջ համար ընտանիքն ու մայրությունն էր: Հիմա որոշ կանայք ընտանիքում օջախի ամրության հիմքը և մոռանում են մայր լինելու իրենց աստվածային պարգևը և ամբողջովին նվիրվում աշխատանքին: Հասարակության մեջ գերադասում են իրենց հեղինակությունը` հետին պլան մղելով ընտանիքում իրենց դերը: Ներկայումս կինը ազատ է իր ընտրության մեջ: Ես հիշում եմ մի դեպք, որ պատահաբար հեռուստացույցով լսեցի, թե կին ղեկավարը կորցնում է իր կանացիությունը: Արդյոք կինը ունի այն ժամանակը, որը բավարարում է երեխային դաստիարակելու համար, հատկապես, եթե նա զբաղված է քաղաքական գործունեությամբ:
     Այո հայ ներկայիս հասարակությունում հազվադեպ են պահպանվել հին սովորությունները: Դրանց փոխարինելու է եկել անճանաչելի նորը` իր հետ բերելով ոմանց կողմից դեռ անընդունելի նոր հայկական որակներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4367 | 0 | 0
Facebook