Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երիտասարդությունը փոխվել է

15:46, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2012 թ.
Երիտասարդությունը փոխվել է
    
  1. Երիտասարդությունը փոխվել է


        

    Ներկայիս ավագ սերունդը չի հասկանում կրտսեր սերնդին:Երիտասարդությունը փոխվել է, քանի որ փոխվել է հասարակական, տնտեսական համակարգը: Նրանք քայլում են այսօրվա մտածողությանը համահունչ:Եթե առաջ ինքնազարգացմամբ էին զբաղվում ` գրքեր կարդալով այժմ ապավինում են համացանցին:
         Կյանքը ասես մտել է արագ հունի մեջ: Բոլորը շտապում են, մտածելու ժամանակը կարճ է, փոխվել են արժեքները: Ամեն ժամանակ ծնում է իր սերունդը: Մենք մերօրյա ոգով ենք դաստիարակվում: Իմ կարծիքով յուրաքանչյուր ծնող, եթե իր երեխային դաստիարակի ճիշտ բարոյական նախանիշերով և ոչ թե այն ինչ պահանջում է հասարակությունը գուցե թե ունենանք որակյալ սերունդ: Խորհրդային ժամանակներում տարածում չուներ համացանցը, բայց հասարակությունը ավելի կիրթ էր, կասեի ոչ պակաս տեղեկացված էր, ներկայիս երիտասարդությունը, ասես հակառակը տեղեկացված է, բայց պակասում է բարոյականությունը: Ներկա սերունդը իր օր օրի փոփոխվող բարոյական արժեքները դիտում է եվրոպական արժեք` միայն կապկպելով, անտեսելով ազգային լավագույն արժեքները, որոնք փոխանցվել է խորհրդային ժամանակների միջոցով դարեր ի վեր: Նախկին զիջողականության փոխարեն որը չէր նշանակում անձի ստորացում այսօր առկա է ազատականության ախտանիշը` որպես համարձակություն: Նախկինում արվեստի օջախներ հաճախելը`որպես պարտադիր կանոն էր, հոգու պահանջ էր, հոգու սովը լրացնելու անհրաժեշտություն: Այսօր այն տրվում է համացանցով, որը կտրում է մարդու կենդանի շփումը արվեստից, մարդուց, ավելին` արվեստը մատուցվում է գռեհիկացված: Այստեղ է, որ շահերը բախվում են: Պետք է մտածել արժեհամակարգը նոր որակների բարձրացնելու ուղղությամբ, թերևս այս ժամանակ հնի և նորի համակեցությունը ներդաշնակվի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3650 | 0 | 0
Facebook