ՀԱՅՐԵՆԱԿԱՆ (Բանաստեղծություններ)
Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Բանաստեղծություններ
ԹԵ ՉԵՍ ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ
(Օրհներգ) Ի’մ Հայաստան, ի’մ Մայր, Ի’մ Հայրենիք Քո շնչով եմ ապրում ես շարունակ, Քո կարոտի հուրն է իմ մեջ ալիք-ալիք Իմաստություն դառնում պարզ ու շիտակ:
Բորբոքել ես դու իմ երևակայությունը մերթ Մերթ թախիծ ես դարձել սրտիս խորքում, Մերթ գալիքին միտող հույսի հզոր մի երթ, Մերթ կարոտն ես անծիր դու իմ հոգու:
Դու եղել ես հոգուս հավատամքը անբիծ, Քո երգերն են ինձ միշտ թևեր դարձել, Դու երկունքն ես եղել ու թռիչքը կամքիս Եվ իմ հոգում հավետ աստվածացել:
Հայկյան նետի փառքն է եղել երկունքը քո, Աստղերին է հառնում քո նոր ուղին, Դու չես եղել երբեք տմարդի կամ անգո. Անվարան ես հարթել քո մենուղին:
Դարերի դասն առած, դարերի մեջ կոփված Դու ցրորք ես դարձյալ երկրի բիբում, Քո վանքերի երթով` քարե աղոթք դարձած, Նարեկացու հետ ես դու օրնիբուն:
Աստծո օրհնա’քը քեզ երկիր իմ ավետյաց, Կուզեմ որ նոր ուժով փթթե’ս, ծաղկե’ս, Ու քո եղերացիր որդոց միաբանած, Դրախտ Երկիր դառնաս Արարատին ի տես:
04.11. 1997
ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ Եղել եմ ուրիշ երկինքների տակ, Խմել եմ ջուրը այլոց ջրհորի, Հող կար դեղնահունց, հող կար սպիտակ, Բայց բուրը չկար մեր քարոտ հողի: Տեսել եմ անթիվ ժպտացող աչեր, Ծովի լազուրի թովչանքով լեցուն, Բայց հեռուներից ինձ տուն է կանչել, Հայի աչքերի թովչաշող լեզուն: Հեռու ափերում` խորհելով անվերջ, Սիրտս ոչ մի պահ չի հանգստացել, Ու երբ ինքս ինձ չեմ հաղթել իմ մեջ, Ամեն ինչ թողել ու տուն եմ դարձել: Հայրենի կանչը, արյան կանչի պես, Չի լքել հոգիս և ոչ մի պահի, Ու չեմ հասկանում` ի՞նչ թել է անտես, Որ ինձ կապում է իմ խենթ աշխարհին: 6.07.2001 Ն Ո Ր Ա Վ Ա Ն Ք Վարդակարմիր ժայռերին երկնից արյուն է կաթել, Արնագույնով է ներկել լեռներն ու ձորը հսկա, Ու թվում է կարմիրն այդ Աստծո վերքից է կաթել, Ու ծերպերն այս երկնամերձ լուռ հիշեցումն են Նրա: Երկնասլաց ժայռերի հրակարմիր ելուստին Հայտնվում են վեհաշուք աղավնակերպ երկու վանք, Նրանք արցունքն են վճիտ վաղուց խաչված Հիսուսի Որ և' ցավ են, և' հավատ, և' տրտմություն, և' բերկրանք... 10.08.2015 ՕՋԱԽԻ ԾՈՒԽԸ ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ Մեր նոր գոյության ամբողջ ընթացքում Հանապազ հացի խնդիր չէ կյանքը. Ընտրել մե՞ր ուղին, թե՞ ուրիշինը, Մեր հազարամյա, գեղեցիկ ու կուռ, Ձեռք - ձեռքի՝ որպես նորօրյա Փյունիկ, Նոյի հանգրվան Սուրբ Արարատի, Իմաստություն կա հնօրյա հարցում. Բայց արարելով մե՛ր ջրաղացում, 10.01.2003
Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ի Ս Ես ուզում եմ ինձ մոռանալ Ու քո սիրով ապրել անվերջ, Քո իղձերի գերին դառնալ, Ու վառել քո տենչերն իմ մեջ... Ես ուզում եմ վաղվա օրում Եվ գալիքում լինել քոնը, Որ և անցյալ տեսնեմ նորում Եվ գալիքում տեսնեմ նորը.. Որ չխախտվի ոչ մի անգամ Կամրջումը հին ու նորի, Ու չփնտրենք ուրիշ պատգամ` Կարոտելով քար ու հողի... Որ լսելով ծանոթ մի երգ` Չկեղեքվենք մենք մեր ներսում, Որ չմնա և ոչ մի վերք Աչքին անտես մեր լուռ կեսում.. Ես ուզում եմ ապրել այստեղ, Այս քարքարոտ հողի վրա, Իմ հնամյա գոյը փաստել Ծլարկելով քարին նրա: Ոզում եմ, որ մեր հանճարը Որբ չլինի իր ոստանում, Որ գտնվի դեղն ու ճարը. Ապրել Կանչող Հայստանում: Ես ուզում եմ սերունդներին Թողնել երկիր հզորազոր, Ու խոնարհվեն մեր Հին Գենի Նորաբողբոջ զարմին այսօր: Ապրենք Մեկտեղ, Մի' երկնքի. Մի' արևի հովանու տակ` Տալով մեր հին վարք ու փառքին Մի նոր Թռիչք ու Նոր մի Կյանք.... 21.09.2000 ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՈՒՅՍ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ *** *** *** ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ Ամպեր ենք դարձել մենք ամպրոպածին Ու թափառում ենք ողջ աշխարհով մեկ, Մեր գեներում կա անհայտ մի բացիլ, Որ միշտ մեր նավը թողնում է անղեկ: Անվերջ դեգերման ճամփան բռնելով` Մի օր չենք նստում կլոր սեղանի. Անառակի դեմ դառնում ենք ներող, Չգիտենք ո՞րն է մեր սպեղանին: Մենք հազար տեսակ գեհենով անցանք, Բազում թշնամու առճակատեցինք, Սակայն դեռ չունենք ընդհանուր բաղձանք, Ապրել միատեղ ու բարեկեցիկ: Մեր տառապանքը փորձ չունի, եթե Օտարն է անդուլ մեզ դասեր տալիս, Փորձությունները մնում են անհետք, Երբ հինը չանցած, մի նորն է գալիս: Մեր հանճարներին ոտքի տակ տալով` Ուրիշի աղբն ենք բեմ հանում անվերջ, Այլլոց բարքերը հար գովերգելով Եվ թույն թափելով ինքներս մեջ: Ո՛՞ն է մեր ուղին և ու՞ր ենք գնում, Երկրի տերերը նույնիսկ չգիտեն, Ամենքս արքա մեր հավաբնում. Առանձին ուժեղ և թույլ համատեղ: Ի վիճակի չենք ընտրել լավերին, Գորշի ճամփան է բանուկ ամեն տեղ. Հեշտությամբ կուլ ենք գնում դավերին` Պատրաստ մեր վաղը մեր ձեռքով խեղդել: Է˜հ, ի՞նչ եմ ասում, գիտենք բոլորս Ու բազմափորձ ենք նման հարցերում, Պտտվող քար ենք եղել մինչ օրս Ստահակների ջրաղացներում: Սովորեցնում են աջից ու ձախից, Անվերջ "իմաստուն" խորհուրդներ տալիս, Ու դրանով իսկ գալիս մեր հախից` Հաճախ ժպտալով, երբ ազգն է լալիս: Սակայն, երբ թերթենք գրերը մեր հին, Լսենք խորհուրդը հին պատգամների, Ելք գտնենք գուցե ելնել գեհենից` Պահելով մեր մեջ մեր լավն ու բարին: Ինչու՞ դանակը հասնի ոսկորին, Որ վերջին խելքին զոռ տանք նոր միայն, Աստված մի կյանք է տվել բոլորիս, Ձեռք-ձեռքի տալով` չենք մնա ունայն: 16.12.2003 Մ Ե Ն Ք Մեզ սովորեցրին հինը մոռանալ, Ջնջել պապերի ավանդույթները, Անբարոյի դեմ դռները բանալ, Եվ տես ու անտես հայհոյել մերը: Մեր մեջ ցանեցին բարքերն օտարի Ու մենք ընդառաջ ելանք գրկաբաց, Բոլոր ցավերը տվին մեզ դարի, Որ չչորանան աչքերը մեր թաց: Մենք սովորեցինք քրտինք թափողից Փողը կորզելու բոլոր ձևերը, Հարգել տգետին, վախենալ գողից, Այլոց խորհրդով կործանել մերը: Մենք սովորեցինք անմիտ ու անհոգ, Դատարկ ուղեղով բուհն ավարտելը, Ուժեղի առաջ` ներքուստ ատելով, Ստորանալն ու շողոքորթելը: Իրար խաբելն ենք սովորել արդեն, Ամեն առիթով ու ամեն վայրկյան, Ձու գողացողին ցմահ բանտարկել Ու մարդասպանին չհանել ական: Անկոչ դրացու թելադրանքով Մենք ընդունեցինք, որ փյունիկ ենք մենք, Որ փառք է անդուլ ապրել տանջանքով` Փլատակներից հառնելով մեկ-մեկ: Մեզ սովորեցրին չհարգել իրար, Ծուռ աչքով նայել մեր տուն դրախտին, Պաշտել ուժեղի բարքերն անիրավ, Երկրպագելով` հայհոյել բախտին: Փութով յուրացրինք անկուշտ թալանը, Ու ողորմություն մուրալն ուրիշից, Արհամարհելով մեր գործն ու բանը` Երանության մեջ ընկնել վերհուշից: Մեզ սովորեցրին չհիշել վաղը, Ապրել կարճատես այս ակնթարթով, Մոռանալ ի՛նչ են մուրճն ու մանգաղը, Եվ փողոց ու բակ հեղեղել լաթով: Մեզ ստիպեցին դառնալ անճաշակ, Ատել ազգայինն ու դասականը, Սիրել երգերը խորթ ու անմշակ, Ու կուռք դարձնել անասնականը: Եվ չոր հողի պես, սպունգի նման Մենք կլանեցինք ինչ օտար էր մեզ, Օտար գեները մեր գենը տարան, Ու դարձանք նրանց հպատակը հեզ: Մեր բարությունը լուռ անհետանում Ու վերածվում է դաժան բարքերի, Մենք` հասկանալով մեզ ուր են տանում, Տեղի ենք տալիս այլոց ջանքերին: Վաղն ու՞ր կլինենք, հայտնի չէ վաղուց, Վաղու՞ց անհայտ է մեր ուզեցածը, Մեր հացխմորը թողնելով անհունց, Գնում թխում ենք ուրիշի հացը: Ի՞նչ սովորեցրին դեռ չենք ըմբռնել, Դեռ ենթարկվում ենք հլու հնազանդ, Ա˜խ, մեկը լիներ, մեր ձեռքը բռներ Ու տար Արթնացման հզոր համազարկ: Մենք ի՞նչ ցանեցինք, որ ի՞նչ սպասենք, Ում բարձրացնում ենք, ներքև չի նայում, Փորձությունները չեն դառնում դասեր, Դիպվածն է տերը այս խենթ աշխարհում: 11.05.2006 *** *** ԱՄԱՆՈՐՅԱ ԽՆԴՐԱՆՔ ՀԱՅԵՐԻՍ *** ԻՆՉԻՑ Է Ա Ն Ը Մ Բ Ռ Ն Ե Լ Ի ՄԵՐ ԿԱՊՈԻՅՏ ԹՌՉՈՒՆԸ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԱՆՀԱՆԳԻՍՏ ԳԻՇԵՐ ՈՒՐ Է ԵՐԱԶԸ ՄԵՐ Մայիսը Հայոց Բանակների Հաղթանակների Ամիսն է ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ (Հարևան երկրին) Եթե մենք սուրը դնում ենք պատյան Ու խաղաղաբար ձեռք ենք ձեզ մեկնում` Դա արձագանքն է մեր նոր հարության Եվ բարի կամքը մեր ըմբոստ ոգու, Մեր Հավատամքի… Լույսն արեգակի, որ դուրս է հորդում` Բազում անդրադարձ տալով մեր հոգում, Որ մաքրամաքուր ճաճանչի նման Հետքերը ծածկի զուր թափված արյան, Թափված անհարկի... Մենք չենք մոռացել պատմության դավը, Դեր Զորի ցավը միշտ հար է մեր մեջ, Սակայն մեզ օտար արյան ծարավը Մենք խեղդել գիտենք, երբ չկա էլ վեճ Երկու բանակի… Պատրաստ ենք անշուշտ և առճակատել, Պաշտպանել հողն ու հայրենին սրով, Բայց չենք զլանում վերքերը փակել, Հին վեճը լուծել թանկարժեք գնով` Մեր Բարի Կամքի... Եթե անվերծան խնդիր կա ու վեճ, Եկ նստենք դատի ինչպես բարեկամ, Հին արյան կանչը մեռցնենք մեր մեջ Ու մեկտեղ փնտրենք վճիռն իրական, Առանց լուտանքի... Մենք մեր պատմության վկան ենք իրավ, Մեզ` խղճի համար, Տերն է դատավոր, Եվ ապրելու ենք մեկտեղ դարեդար, Զի զավակներն ենք նույն Ադամահոր, Նույն Տիրոջ կամքի, Նոր Համբերանքով ու նոր Բարությամբ Հույզերի տեղակ դնեն մեր Խոհը, Ու ամենաստեղծ Աստծո օրհնությամբ Խաղաղ երկնի տակ վարենք մեր հողը` Առանց փորձանքի, Ու, երբ ընդունենք մենք իրար սիրով, Կիսենք իրար հետ քրտինքը արդար: Վեճը կհաղթվի հացով ու գինով, Հին թշնամանքը կդառնա կարկամ Ու չի հորձանքի: Զինված բարությամբ երկնքի Տիրոջ Ու Խոհեմաբար, ամենից առաջ, Բացենք մեր ոգու կորովը անխոնջ, Մոռանանք անցած կորուստ ու հառաչ Ու գանք ընդառաջ` Հանուն Նոր Կյանքի... 28.05.2008
ՏԱՐԱԳԻՐԸ Մարդը ուզում էր իր հողի վրա Արևածագին նա արթնանում էր, Գերի էր վաղուց իր երազներին, 03.09.2003 Ե Թ Ե Եթե անեծք է դառնալու մի օր Քեզ աշխարհ բերած Երկիրն Ավետյաց, Մարդը տանիք է փնտրելու մի նոր, Որ փութով լքի հողն իր ամլացած, Երբ հազար տարում շինածը մեկեն, Մի ակնթարթում պիտի խարխլվի, Ու ծնվեն միայն ճորտեր ու բեկեր, Ու ճորտից նույնիսկ չոր հացը խլվի, Եթե քաղցած է մեկը իմ մեղքով, Երբ ես ճաքում եմ պարարտությունից, Ու ողջ երկիրը պատված է վերքով Ու հալումաշ է լինում իմ թույնից... Անիծիր Տեր իմ, Քո ստեղծածին... Եթե մարմինը դառնալու է սին, Անապատի պես չոր ու անապակ Ու լոկ մտածի սնվելու մասին, Ինչպես կարասը խոր ու անհատակ, Եվ եթե սիրտը պիտի բաբախի Միայն մարմինը սնելու համար Ու ստնտուն է դառնալու վախի, Մի ողջ ժողովուրդ անտուն ու անվար... Եթե ինձ պիտի հայհոյեն անվերջ Ու արժանանամ արգահատանքի, Եվ հոգի ու սիրտ չտեսնեն իմ մեջ, Այլ լոկ մոլուցքը փողի ու փառքի... Եթե իմ մեղքով բյուրավոր մարդիկ Պիտի հայհոյեն իրենց հայրենին, Եվ հայ լինելը դառնա նախատինք, Ու կանայք պահեն ամուլ այրերին... Անիծիր Տեր իմ քո ստեղծածին, Քո' ստեղծածին... 17.05.1998 ՈԳՈՒ ՍՈՎ Ոգու սով կլինի: Ոգու սով կլինի… Ոգու սով կլինի… Ոգու սով կլինի… Ոգու սով չի լինի: Ոգու սով չի լինում: 14.12.02
Եկան, գնացին անվերադարձ, Ու, երբ գալիքը դառնա այսօր, Մեղմ անդորրի մեջ տոթ գիշերի 12.08.03 ԵՂԱԾՆ ԵՂԵԼ Է Ինչ որ եղել է արդեն եղել է, Այդպես է կյանքը` մեծ կարուսել է, Կյանքը հաճույք է, սեր է, կարոտ, Վաղվա մեր ուղին ընտրում է Տերը, Ինչ պիտի լինի, Տերն է որոշում, Բայց ինչու՞ դեռ կան ցավեր ու վիշտ...
ՄԱՍԻՍՆ Ի ՎԵՐ Մասիսն ի վեր ձյուներ, Մասիսն ի վար ձյուներ, Եվ այդ ձյուների մեջ` տապանը հին, Ու մեր մշտահոլով լեգենդների հյուլեն` Առասպելը մեր հին` անդարձ գոյի… Մասիսներից անդին լեռնաբնակ ծովեր, Ու երկնամերձ ասքը մեր ինքնության, Մասիսներից այնկողմ անհամրելի զոհեր, Մեր կորուսյալ երկրի օրերն անցյալ: Մասիսները որպես կարոտահույզ ջահեր, Մեր աննկուն կամքի առհավատչյան, Պատվի ու հարության փարոսներ են դառել, Դարձել Գալիք միտող Ոգու ատյան… Մասիսն ի վեր ձոներ, Մասիսն ի վար ձոներ, Եվ այդ ձոների մեջ` Նավը Նոյի, Ու մեր հավերժամետ լեգենդները բյուրեղ` Առասպելը Մեր Նոր` Եկող Գոյի… 18.08.2003 * * * Աշխարհի վրա աշխարհի նման պիտի լինեիր, Ավաղ, մենակ ես… 27.08.03 ԵՐԿԱՐՈՒՄ Է ՕՐԸ Արտասվաթոր էինք, արտասվահակ դարձանք, Գերեվարված էինք, դարձանք ազատ, Նմանվել ենք հանդում մայր կորցրած գառան, Չկան բարեկամներ ու հարազատ: Ողջը լքել վաղուց, գնացել են հեռու, Անգղների ճանկում ճնճղուկ ենք մերկ, Այլ տեղերում կյանքը հարուստ է ու բեղուն... Երազ երկրի ցելը մնաց անհերկ: Երկարում է օրը, երկարում է տարին, Ու դարերի հետքով ձգվում անվերջ, Ոսկե հասկի տեղում ծլարկում է գարին, Հողին տեր են դառնում որդ ու բվեճ… Կռունկների նման մեկ-մեկ ետ են գալիս` Հուշի արահետը թարմացնելու, Տեղեկություն քաղում սրա, նրա հալից, Շրջում պատանության փողոցներում: Ու գնում են նորից, ու գնում են նորից, Ու շատերին տանում իրենց հետքով, Զավակներ են կտրում հայրենական հողից, Մենք հիմար ենք մնում, իրենք` խելքով…
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ Աղոթում եմ Աստծուն, որ երջանիկ լինես, Ամենազոր լինես ու պատվարժան, Որ ետևում մնան փորձանքներդ դաժան, Հորիզոններդ միշտ լինեն հրկեզ: Աղոթում եմ, որ միշտ մասնակիցը լինես Աշխարհին փառք բերող մեծարումի, Որ և դժնի ժամին Աստծո որդին լինես Եվ հաղթանակներիդ վեհ պահերին: 2007 ՄԵՐ ՋՈՒՐԸ Ասում էին ջուր ունենք` Ջուրն այդ աշխարհը չունի, Ջրով կապրենք, հողն ու մենք, Ու չենք լինի անտունի: Կենարար է ջուրը մեր, Անմահական համ ունի, Ջուրն անգին է ու անտեր, Կապրենք` միայն ջուր լինի: Ջուր կծախենք ամենքին, Անթիվ գանձեր կդիզենք` Ճար կլինի մեր վերքին, Հաց կունենանք ու կիսել: Կապրենք լավ ու ապահով, Հարուստ, անկախ ու ազատ, Տուն կունենանք, վանք ու ծով, Բարեկամ ու հարազատ: Մի օր մեզ կնախանձեն Հարևանները բոլոր, Կարիքները կսանձենք, Կծաղկեցնենք կյանքը նոր: Լավ երազ էր ջուրը մեր Ու երազ էլ այն մնաց, Դեռ լքված են ու անտեր` Երազները մեր անհաս: Անկախացանք կարծես թե, Ջուրը մնաց մեր ձեռքին, Բայց անտուն ենք մենք ու դեռ Ճար չենք գտել հին վերքին: 12.09.1903 ԵՍ ՔՈՆՆ ԵՄ ՀԱՎԵՐԺ Ես քո վասալն եմ, ով արդարություն, Քո երկրպագուն, բարություն անզեն, Եվ բարի նախանձ, քո ճորտը կյանքում, Ձեր փառքի համար միշտ պատրաստ ի զեն... Երանի աչքս չտեսներ երբեք Ավերակ դարձած քաղաքներ ու գյուղ, Բայց հաճախ - հաճախ տեսներ միատեղ Երջանկությունն ու պատիվը մաքուր: Թող ես լինեի աղքատն ամենից Ու վաստակեի չոր հացս միայն, Սակայն ծիծաղն ու երգը հասներ ինձ Բոլոր ծագերից աշխարհի համայն: Թող խլանայի ու չլսեի Տառապյալների ողբն ու կականը, Տեսնեի սակայն խինդը հույզերի Ամեն հարկի տակ, դրսում և տանը: Պատրաստ եմ լծվել ժանգոտ արորին, Հերկել բարձիթող ցելն ու խոպանը, Միայն թե ծաղկեն արդարն ու բարին, Տուն վերադառնան Մասիսն ու Վանը: Ախ, երազում եմ տեսնել ամենն այդ Արցունքաառատ մեր հին ոստանում, Ամենուր ժպտան ծերերն ալեզարդ, Ու Հայն արարի իր Հայաստանում: Կորստյան անմեղ հին պատրվակով, Չեմ ուզում լքել իմ սուրբ հայրենին, Որի հիմքերը դրվել են փառքով, Որտեղ շատ հաճախ հաղթել են նեռին... Ես քոնն եմ հավերժ իմ սուրբ հայրենիք Եվ' ողբերգության, և' փառքի պահին, Քո վաղվա օրում տեսնում եմ գալիք, Միալն ամեն մարդ նստի ի°ր գահին... 22.04.1999 ՔՐԻՍՏՈՆԵ ՀԱՅ Հազար յոթ հարյուր: Դժվար է անգամ արտաբերելը, Ուր մնաց ապրել, ճգնել այդքան ամª Ուսին կրելով խաչը Հիսուսի... Քրիստոս Հարյավ... Հազար յոթ հարյուր տարի հնչում է Պետականորեն, Խոր հավատամքով Մեսրոպ Մաշտոցի, Մեր սուրբ Նարեկա Ողբամատյանով, Նորեն ու նորեն... Կարծես Արարման վայրկյանից ի վեր, Համաշխարհային Մեծ ջրհեղեղից Նոյի Տապանով փրկրված Աղավնին` Արարատների ճերմակ կատարից, Դափնու ճյուղի հետ Եվ Խորհուրդն Աստծո, Նրա Օրհնանքը Սերմանեց մեր մեջ, Որպես սրբություն, Նախաստեղծման պահին անթեղված Մասյաց Ձյուներում... Օրհնվես Աստված... Հինգ հազար տարի մարտնչել եմ ես, Նախահոր ձեռմամբ օծվել հավատով` Անաղարտ մնալ Արարատ Լեռան Մշտնջենական Սուրբ ձյուների պես, Որ Ապրեմ, Գործեմ ու Փոշիանամ Արարչի Դատով... Նրա Միածին, Իմաստուն ու Հեզ Հիսուս Որդու պես, Խղճի, Բարության և ամենազոր ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ` Դարերով թրծված Խոհի Արմատով... Փառք Երկնավորին, Նրա միածին Քրիստոս որդուն, Ողջ տիեզերքը իրար հանգուցող Սրբասուրբ Հոգուն, Եռակի Ամեն…
Վալերի Բրյուսով (Валерий Брюсов) ՀԱՅԵՐԻՆ Այո, դուք կանգնած եք միջնաբեմում Քիչ չեն ձեզ խոնարհել հողմերը նենգ, Սակայն, արի զինվոր, հարվածի տակ, Դժվար էիք հղկվում, ոնց ադամանդ` Սուրբ կարոտով, հոգին ձեր ավերված, Եվ ձեր ստեղծագործ ու բորբ ոգին, Եվ հիմա, մեզ հասած նոր աշխարհում, Անցյալ դասերը ձեր լրջախոհ են Ձեր ժառանգությունը լուրջ է, հզոր, Հավատ ունեմ, ազգդ Մեծ Տիգրանի, Որ մի օր կենսախինդ ձեր քնարը, Թարգմանեց` Սեյրան Մալխասյանը |