Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երջանիկ լինելու 7 սկզբունք

23:17, շաբաթ, 01 մարտի, 2014 թ.
    

     Երբեմն երջանկությունը այնքան հեռու է թվում մեզնից, որ կարծես նրան հասնելն անհնարին և անիրական երազանք է: Իսկ ինչպե
±ս երջանիկ լինել, ինչպե՞ս զգալ երջանկության բերկրանքը: Գոյություն ունի երջանկության հասնելու մի շարք ուղիներ, ներկայացնենք դրանցից մի քանիսը:
     1. Ուզո՞ւմ եք երջանիկ լինել, նախևառաջ դադարեք ձեզ համեմատել ուրիշների հետ, հավատացեք կյանքում միշտ էլ կգտնվի մեկը, ով ավելին ունի և երջանիկ է ձեզնից, այս պարագայում դուք երբեք ձեզ երջանիկ չեք զգա:
     2. Գնահատեք այն ինչ ունեք, շնորհակալ եղեք Աստծուն ձեզ պարգևած ամեն մի մանրուքի համար. առողջություն, աշխատանք, ընտանիք...
     3. Մի տրվեք վատ հույզերին և մտքերին, դրանք միայն կարող են փչացնել ձեր տրամադրությունը, հետևաբար ետ մղել երջանկության զգացումը:
    
4. Նույնիսկ կյանքի ամենադժվար պահերին ժպտացեք լացելու փոխարեն, մտածեք, որ կարող էր ավելի վատ լինել և երջանիկ կզգաք ձեզ:
     5. Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները երջանիկ են այն մարդիկ, որոնք ավելի շփվող են, նախաձեռնող եղեք ձեռք բերեք նոր ընկերներ, նոր շրջապատ և երջանիկ եղեք:
     6.Ավելի հաճախ սիրեք, սիրո զգացողությունը ուրախության և երջանկության բերկրանք է առաջացնում սրտում, սիրեք այն ամենը ինչ կա ձեր շրջապատում` բնություն, աշխատանք, հայրենիք...
     7. Մի մտածեք անցյալի կամ ապագայի երջանկության մասին, սովորեք ապրել ներկա պահով և վայրկյանով, վայելեք կյանքի ամեն մի ակնթարթ, ծիծաղով հաղթահարեք կյանքի ամեն մի դժվարություն, տեսեք միայն լավն ու բարին, երբեք մի դժգոհեք կյանքից և հավատացեք Ձեզ ԵՐՋԱՆԻԿ կզգաք:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3858 | 0 | 0
Facebook