Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԿՏԱՎԸ

22:19, շաբաթ, 01 մարտի, 2014 թ.

Պատմվածք
     Մաս 1

Ամանորին հաշված օրեր էին մնացել: Ամենուր տոնական եռուզեռ էր: Եվ միայն Լիլին էր, որ լուռ ու տխուր, կտրված իրականությունից, ինքնամփոփ շրջում էր փողոցներով:

Ուղիղ 3 տարի առաջ, դեկտեմբերն էր, երբ նա կորցրեց իր սիրեցյալին, նա հեռացավ, թողեց Լիլիին ու անհետ կորավ: Այդ օրվանից Լիլին, որ այնքան սիրում էր կյանքն ու հավատում սիրուն ու երջանկությանը րոպեների ընթացքում փոխվեց` վերածվեց լուռ ու դժբախտ էակի:

Ոչ ոք ու ոչինչ այլևս նրան ուրախություն չէր պատճառում, նա լռում էր շարունակ, օրերով անգամ բառ չէր արտասանում, կյանքը կանգ էր առել նրա համար, նա ոչինչ չէր զգում այլևս, ապրում էր միայն, որովհետև այլ ելք չուներ:


    

Գեղեցկուհի Լիլին ընդամենը 26 տարեկան էր, բարձահասակ, շիկահեր ու թախծոտ աչքերով: Նրա միակ ընկերը Մարկն էր, նրանք մանկուց միասին էին մեծացել, միասին դպրոց գնացել: Մարկը նկարիչ էր: Նա վաղուց սիրում էր Լիլիին, բայց երբեք չէր համարձակվել ասել նրան այդ մասին: Նա գիտեր, որ աղջիկը չի հավատում սիրո ու երջանկության գոյությանը: Լիլին ու Մարկը հաճախ էին միասին զբոսնում: Աղջիկը սիրում էր նայել, թե ինչպես է Մարկի վրձնի տակ բնությունը կենդանություն ու շունչ ստանում: Մի օր, երբ Մարկը նկարում էր իր հերթական կտավը, Լիլին լուռ մոտեցավ նրան ու ասաց.

-Մարկ, նկարիր ինձ համար երջանկություն..

Մարկը ցնցվեց նրա խոսքերից, նա ապշած նայեց Լիլիի դեմքին: Նա, ակնդետ նայելով Մարկին, շարունակեց.


    
    

-Նկարիր ինձ հանար երջանկություն, դու նկարիչ,

Որ ես լինեմ շատ երջանիկ քո նկարում,

Նվիրիր դու ինձ ժպիտ քո վրձինով,

Ու անսահման սեր ինձ պարգևի քո նկարում:

Լիլիի խոսքերը սթափեցրին Մարկին, նա հասկացավ, որ եկել է այդքան սպասված խոստովանության պահը: Նա մոտեցավ Լիլիին, բռնեց նրա ձեռքն ու ասաց.

-Լիլի , երջանկությունը քո կողքին է, դու պարզապես այն չես նկատում, ես պատրաստ եմ իրական երջանկություն պարգևել քեզ, ես վաղուց, շատ վաղուց... Լիլին մատներով փակեց Մարկի շուրթերը ու չթողեց, որ նա շարունակի:

-Խնդրում եմ Մարկ, մի շարունակի, ես չեմ հավատում, սերը և երջանկությունը միայն ֆիլմերում, գրքերում ու երևի կտավներում են լինում: Դու պարգևի ինձ երջանկություն քո նկարում: Ես կնայեմ այդ կտավին ու կհավատամ, որ երջանիկ եմ իրականում:

-Լավ, ես դա կանեմ մինչ Ամանոր, -խոստացավ Մարկը:


     Մաս 2

Այն օրվանից, ինչ Մարկը փորձել էր Լիլիին խոստովանել իր սիրո մասին ու բացահայտ մերժում է ստացել, դարձել էր մտախոհ ու բարկացկոտ: Նա այլևս չգիտեր, ինչպե՞ս վարվի Լիլիի հետ, ի՞նչ անի վերջապես, որ խոսի լռությունը Լիլիի մեջ, որ նա հավատա իրական սիրուն: Նա նկարում էր օրնիբուն երջանկության կտավը: Լիլին այնքան երջանիկ էր նկարում, անքան ուրախ ու անհոգ, նրա աչքերում միայն սեր էր ու էլի սեր...

Նա շտապում էր վայրկյաններ առաջ ավարտել կտավը, որ ժպիտ ու ուրախություն պարգևի սիրած էակին:

Մարկը աշխատում էր մինչ ուշ գիշեր, նա շատ էր հոգնում ու մի օր չնկատեց, թե ինչպես սիգարետի գլանակը վայր ընկավ ու հրդեհ բռնկվեց: Կրակը լափեց րոպեների ընթացքում ամեն ինչ, մոխրացավ նաև Լիլիի երջանկությունը;

Մարկին հաջողվեց փրկել: Հիվանդանոցում, երբ նա բացեց աչքերը իր կողքին Լիլիին տեսավ:

-Ներիր ինձ Լիլի, ես չկարողացա քեզ երջանկացնել, կտավը այրվեց:

Լիլին ոչինչ չասաց, նա կախեց գլուխը ու լուռ արտասվեց:


     Մաս 3

Ամանոր էր: Ժամացույցի սլաքներն ազդարարեցին Նոր տարվա գալուստը: Սքանչելի է այն զգացողությունը, երբ զգում ես, որ ամենուր երջանկություն է տիրում, երբ հույս է արթնանում մարդկանց սրտերում, որ Ամանորին նրանք կգտնեն այն ինչ կորցրել են, կպահպանեն այն ինչ ունեն և կստատան այն ինչի մասին երազում են:

Հենց այդ մտքերով ու զգացողությամբ պարուրված Մարկը շտապում էր Լիլիի մոտ:

-Շնորհավոր Նոր տարի, իմ սքանչելի Լիլի, - ասաց Մարկը:

-Ես էլ եմ շնորհավորում Մարկ, - սովորականի նման տխուր ձայնով ասաց Լիլին:

Մարկը մոտեցավ, գրկեց նրան, բռնեց աղջկա ձեռքը, ուղիղ նայեց նրա աչքերի մեջ ու ցույց տալով սեղանին դրված խորհրդավոր փաթեթ ասաց.

-Քեզ համար անակնկալ ունեմ, տես հավանո՞ւմ ես:


    

Լիլին մոտեցավ սեղանին, նա բացեց փաթեթը` ոչինչ չկասկածելով ու զարմանքից քարացավ. Փաթեթում Լիլիի այրված երջանկության կտավն էր, որ կարծես հարություն էր առել մոխիրներից:

-Ես կարողացա փրկել կտավը այն մասամբ էր այրվել, ասա դու ուրա՞խ ես:

-Շա՜տ: Ինչ երջանիկ կտավ է, որքա՜ն կուզեի, որ նման երջանկություն կյանքում էլ լիներ. Նկարում Լիլին էր պատկերված, որ երջանկությունից ու սիրուց փայլող հայացքով նայում էր մի երիտասարդի, որ կարծես Մարկին էր հիշեցնում:

-Լիլի կյանքում կա նման երջանկություն ու դու չես նկատում այն: Քո կտավը կիրականանա, եթե դու ինքդ ցանկանաս: Ամանորի գիշերը միշտ հրաշքներ են լինում, թույլ տուր, որ նկարում ժպտացող Լիլին իրականում ժպտա Մարկին:

Լիլին արցունքները աչքերին նայեց Մարկին: Վերջինս գրկեց նրան ու ամուր սեղմեց կրծքին:


    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4109 | 0 | 0
Facebook