Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆգլուխ քաղաքագլուխը

HAYK-ARAM
Հեղինակ`
HAYK-ARAM
01:40, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2014 թ.
     Շուտով կլրանա մեկ տարի այն օրից, երբ մի ողջ քաղաքի բնակչություն որակվեց «անգիտակից»: Բացի մեկ-երկու ակտիվ գիտակիցներից, մեր երկիրը ներսից բզկտող «հկ» ական երդում կերած արկածախնդիրներից ոչ ոք չասեց, թե եղբայր ձայնդ տաք տեղից է գալիս, բայց մեր անունից խոսքեր մի շռայլիր: Դրանից հետո իշխանական կուլիսներում պարապ ժամանակի խոսելիք էր դարձել, թե մեր այդ տաքգլխի հարցն էսօր -էգուց է...Էսօրն էլ անցավ, էգուցն էլ հետը, շատ բան չփոխվեց, առհասարակ ոչինչ չփոխվեց, բացի այն, որ իրեն Դավիթ Շինարար հռչակած քաղաքագլխի մասին նույն կուլիսներում այլ բան են խոսում: Ասում են, որ Վանաձորի քաղաքացիների բախտն էլ չի բերի, Փադիշահն էլ չի ուզում նստել իր տաք աթոռին, քաղաքացիներին թողնում է բախտի քմահաճույքին, էլ չի առաջադրվելու, եթե անգամ ողջ ՀՀԿ-ն խնդրի, բայց մտածում է, որ այ Լոռու մարզի մարզպետի աթոռն իսկը իր տեղն է, իր չափին հարմար: Իսկ քանի որ այդ պաշտոնը ոչ թե ընտրովի է, այլ նշանակովի, պետք է մի խոր փոս փորել, համաձայն իր մասնագիտական հմտությունների, լավ չարչարվել է պետք ներկայիս մարզպետին վարկաբեկելու համար, ինչով էլ վերջերս շատ ակտիվ կերպով զբաղվում է մեր Փադիշահը: Պարապ չմնալու համար մեր Փադիշահը Լոռու մարզպետարանի աշխատակիցների աչքում նոր «մեսսիա» յի կերպարով է հանդես գալիս, ու դեպի իրեն է քաշում բոլոր «տառապյալներին»: Ականատեսներն ասում են, որ անգամ նոր երթուղի է բացվել ՝ մարզպետարան-քաղաքապետարան, բոլորին, ով կնախընտրի այդ երթուղին, պարգևներ են սպասվում, զավեշտն այստեղ այնքան տեղ ունի, որ արի ու տես այդ ուղին սկսել է բանեցվել: Շինարար լինլեը լավ բան է, անշուշտ, եթե իհարկե մենակ փոս փորելու գործով չես զբաղված, միայն թե շինարարի գլխով շախմատ խաղալը դժվարին գործ է, իսկ երբ այն ի հավելումն այս ամենի նաև տաքգլուխ է, անգամ անհնար: Մեր օրերում հեշտ չէ զարմանալ, ու չի կարելի բացառել, որ այդ պարտիան էլ հօգուտ տաքգլխի գրանցվի: Բարդ գործընթացի է լծվել անգլիական դետեկտիվների սիրահար գլուխը, ախ այդ գլուխըըըը, ում հրավիրած ավագանու վերջին գաղտնի արտահերթ նիստին ներկա լինելու համար անզոր էր անգամ միջպետական գաղտնի լրտես Ջեյմս Բոնդը: Էս ում ես պահ տվել քաղաքդ ՀՀԿ՞, հետ վերցրու անօրինական գործողությունների մեծ սիրահար գլխիդ, չենք ուզում, ասինք անգիտակից ենք, հաստատ ոչ այսքան, որ օրը ցերեկով ժողովրդին փափախով քրդի տեղ դնեն: Ինչևիցե, նոր կրքեր են թեժանում, միամիտ լոռեցիների պատմական երկրում, դե արի էսքանից հետո լոռեցուն միամիտ ասա, լեզուդ էլ չի պտտվի, մեղա քեզ Աստված...Դբա Լավը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3623 | 0 | 0
Facebook