Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճշմարտության կնճռոտ երեսը

HAYK-ARAM
Հեղինակ`
HAYK-ARAM
01:42, չորեքշաբթի, 15 հունվարի, 2014 թ.
     Հայաստանի հանրապետությունը, որն արդեն կարգին չափահասության տարիքի է հասել, այդպես էլ չկարողացավ ձերբազատվել նորին վերագրվող անխուսափելի սխալների դրոշմից: Սկզբում բոլորն էին հանդուրժում, դե բան է, էդպես էլ կլինի, նորանկախ երկիր ենք կառուցում, 5 տարի է, բա ինչ ենք ուզում որ լինի.....ու էսպես շարունակեցին մինչև դարձանք 21 տարեկան, բայց դեռ նորանկախ....Էդպես էլ 21 տարվա մեջ քաջություն չունեցան գիտակցելու մեր նօրօրյա հայրենիքի հիմնաքարերի շաղախն անող իշխանավորները, որ երկիր են կառուցում....ումով են կառուցում, ինչպես են կառուցում և ինչու են կառուցում: Ամեն պատեհ առիթի ժողովրդի աչքը խոթելով նորանկախությունը ՝ հասանք էստեղ, իսկ էստեղ պարզվեց որ երկիրն իր տեղում չէ: Վաղուց մենք ազգովի մի տեսակ թյուրիմացության մեջ ենք ընկել, չենք կարողանում տարանջատել իրարից երկիր ու իշխանություն ասվածը: Արդեն 21 տարի է մեր փնտրած ու այդպես էլ չգտնված երազանքների երկրում իշխում են միայն ձևով միմյանցից տարբերվող, բայց բովանդակությամբ միանգամայն համանման, համասեռ զանգվածներ ՝ իրենց կցորդներով: Զանգվածներին մատնանշելու կարիք չկա, բոլորը գիտեն նրանց, իսկ այ ինչ վերաբերվում է այդ կցորդներին, այստեղ մի ողջ հոդվածաշար է հարկավոր:
     Այդ կցորդները որպես կանոն զբաղեցնում են պետական պաշտոններ ոչ այնքան իրենց արժանիքներին և գիտելիքներին համապատասխան, որքան որ համասեռ զանգվածների հետ հարաբերվելու ուղիղ համեմատականության աստիճանի հասնող ունակությունների հաշվին: Երբեմն այդ ունակությունները ֆինանսական են, երբեմն հարևան-ծանոթ-բարեկամ-խնամիական կապեր, որոնք քանդելու համար մի կարգին գրբացն էլ գլուխ չի հանի: Մի ողջ պետական համակարգ է գերի այդ անհասկանալի կապերին, չկա մի գերատեսչություն, մի վարչություն /ավելի բարձրերին չհասնենք/, որտեղ ներկա չլինեն այդ կցորդները: Դա գոնե մի կերպ հասկանալի կլիներ/գործազրկության հարց են լուծում, ինչ արած/, եթե երբեմն ճիշտ ժամանակին այդ կից դրվողները չանցնին իրենց տեղին ու դիրքին վերագրվող լիազորությունների սահմանագիծը: Նրանք սկսում են ավելի ամրապնդվել, ոտքերի տակ ամուր հող զգալով անգամ նաև հղփանալ, պահանջներ ներկայացնել, մեծ հավակնություններ ունենալ՝ մոռանալով որ միջակություն են: Իսկ պետական այրերը դեռ խոսում են կադրային ճիշտ քաղաքականությունից/ի խորոց սրտի չեմ ուզում հավատալ որ դրանում նրանց խրախուսում են մեր պաշտոնյաները/: Նման մի կցորդ էլ չգիտես որ արժանիքի համար հավուր պատշաճի վարձատրվեց և արդեն մի քանի տարի է ինչ ներդրվեց Լոռու մարզի մշակույթի և կրթության վարչության մշակույթի բաժին: Մարգարիտա Կիրակոսյան անունով մեկը, ով չգիտես որտեղից հայտնվեց Լոռու մարզպետարանում, կամ ավելի ճիշտ կլիներ ասել ինչու հայտնվեց, միանգամից հայտնվեց մշակութային թոհուբոհի կենտրոնում, այ քեզ երազանք, ոնց ասում են մուկն ընկավ թանի կարասը: Հետո նույն կիսատ-պռատ օրիորդը սկսեց հայտնվել տարբեր մշակութային միջոցառումներում, անգամ ժյուրիի կազմում հանդես եկավ այնպիսի մարդկանց հետ, որոնք մեր նման մահկանացուները բախտ ունեն տեսնելու միայն հեռուստատեսությամբ: Գուցե դա էր պատճառը, որ օրիորդը սկսեց շարունակաբար հավատալ սեփական անձի կարևորությանը, և սկսեց ավելի առաջ անցնել, անթաքույց հայտարարելով բարձրաստիճան հովհանավորի բարեհաճության մասին, ով դռներ է բացում մեր օրիորդի համար: Այ քեզ մարզպետարաննննննն....գուցե և էդպես է, բայց ինչ կարիք կա այդքան բարձրաձայնել: Հետո նույն եռանդով մեր կից դրվող օրիորդը սկսեց քիթը խոթել իրեն չվերաբերվող շատ հարցերում, անգամ ցուցումներ տվեց բաժնի փորձաշատ ու երկար տարիների ավանդ ունեցող արվեստագետին: Այ քեզ մարզպետարաննննն: Եթե սա է մեր անկախ հանրապետության կողմից տարվող ճիշտ կադրային քաղաքականությունը, ապա ազատեք մեզ նման քաղաքականության կիսագրագետ կցորդներից, որոնք չունեն չափի զգացողություն: Ականջդ կանչի Ջիվանի-ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ...կամ ինչպես ասում են մի մոզին քիչ է, բայց մի ողջ նախիր է ներկայացնում: Պարոնայք այրեր բացում եք դռներ, բացեք ձեր հաշվին, բացեք ձեր սեփական դռները, ոչ թե ի պաշտոնե ձեզ վստահված դռները բացեք այդ միջակ դիլետանտների առջև, որպեսզի չպատվազրկվեք: Ոնց ասում են ԴԲԱ ԼԱՎԸ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3570 | 0 | 0
Facebook