Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

HAYK-ARAM
Հեղինակ`
HAYK-ARAM
01:23, երեքշաբթի, 28 հունվարի, 2014 թ.
     ժամանակը պատմանականորեն ճակատագրական պահերին դնում է իր հրամայականները, բայց միշտ չէ, որ դրանց արձագանքում են համապատասխան ներվ ու ջիղ ունեցողները: Այդպես եղավ 1988ին, երբ խնդիրը լուրջ էր, պահն ՝ օրհասական: Ռոմանտիկներին բնորոշ մի հուզականությամբ ամեն ինչ սրբվեց, ջնջվեց, հին ու նոր արվեց, քցվեց -բռնվեց, ու արդյունքում մենք անկախացանք: Անկախությունը ՝ բարիքներից ամենագերագույնը, մենք ընկալեցինք յուրովի, մի տեսակ ոչ էնպես, ինչպես որ պետք էր, ինչպես որ երազում էինք: Շենքի ՝գետնից վեր մասը քանդեցինք, բայց նույն էն հին, էն «գետինը մտած կոմունիստի» հիմքի վրա շարեցինք պատեր, գուցե շատտտտ հայկական, ավանդական շարով, աշխարհին զարմացրած մեր տուֆով, բայց հիմքից փտած...ու արդեն քսան և ավելի տարի զարմանում ենք, թե ինչու է կաթում մեր առաստաղը, ինչու էսքան գազզզզզ ենք վառում, բայց չի տաքանում ՀԱՅԱՍՏԱՆ կոչված մեր տունը: Էսպես էլ ապրում ենք, ու էլի կապրենք, մինչև մի ամենաթեթև առաջին երկրաշարժը, որը մեզ լուրջ մտորելու առիթ կտա:
     Անցած տարիների ընթացքում, որ մեզ ԱԶԳՈՎԻ հաջողվեց մի բան ստեղծել, դա մեր ԲԱՆԱԿՆ էր, որն այլևս իրողություն է ու հաստատված փաստ: ԲԱՆԱԿՆ է, որ եղավ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ միակ ձեռքբերումը, ուրիշ ոչինչ: Էն ջիղն ու ներվը, որ դրվեց նրա կայացման մեջ, իր մղումով ազնիվ էր, իր դրսևորմամբ ցավացնելու չափ չոր ու անհանդուրժող: Այսօր էլ այն կա, ու փառք էն բոլոր ՏՂԵՔԻՆ, ովքեր ծառայում են մեր ԲԱՆԱԿՈՒՄ...Այսօր կլինեն մարդիկ, որ չեն հասցնի բոլոր տեղերում երկար ճառեր բարբառեն էկրաններին շատ երևալու համար, կլինեն նաև էնպիսիները, որ ուտել խմելու առիթ կգտնեն այս ՍՈւՐԲ օրվա մեջ, կլինեն նաև կենացասածներ ու նման լիքը տարրեր կլինեն, դրանցպեսները միշտ կան, բայց ՀԱՅ ՄԱՐԴՈՒ համար, ՄԵՐ ԲԱՆԱԿԱԻ դերն ու կարևորությունը դրանից չպետք է նվազի: Թող գոնե այսօր, թեկուզ հոգեպես մենք միավորվենք, սիրով համակվենք ու այդ լիցքը փոխանցվի մեր ԲԱՆԱԿԻ ԱՄԵՆ ՄԻ ԶԻՆՎՈՐԻՆ, որ նա սահմանում, զորամասում, որտեղ որ լինի, զգա իր կարևորությունը: Այդժամ հայ ԶԻՆՎՈՐԻ համար ԲԱՆԱԿՈՒՄ ծառայելը կլինի պատիվ, հարգանքի տուրք էն բոլոր զոհված տղեքի ՍՈՒՐԲ շիրիմներին, որոնց ԱՐՅԱՆ գնով կայացավ մեր ԲԱՆԱԿԱԸ / ԳՈՒՑԵ ՀԵՆՑ ՍՐԱՆՈՒՄ Է ԹԱՔՆՎԱԾ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԻԱԿ ԿԱՅԱՑԱԾ ԵՐԵՎՈՒՅԹԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ/ ...ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ, ԻՍԿ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՐ ՆԱՀԱՏԱԿ ԵՆ, ԻՐԵՆՑ ՍԽՐԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ ՉԱՓՈՎ ՀԱՎԵՐԺ- ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4826 | 0 | 0
Facebook