Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

75 վառ հիշողություն, որ ցանկացած ծնող պետք է պարգևի իր երեխային

HAYK-ARAM
Հեղինակ`
HAYK-ARAM
20:17, ուրբաթ, 31 հունվարի, 2014 թ.
     Մանկության վառ հիշողությունները մնում են մեզ հետ մեր ողջ կյանքի ընթացքում. ափիդ մեջ նստած ձյան առաջին փաթիլը, առաջին օճառաջրի պղպջակը, ամանորյա տոնածառի հոտը… այս ամենը հիրավի անկրկնելի տպավորություններ են, որոնք մոռանալը դժվար է: Սակայն քիչ է միայն ապրել նման պահեր, ցանկացած լավ ու սիրող ծնող պարզապես պարտավոր է նման հուշեր պարգևի նաև իր զավակին, ուստի առաջարկում ենք Ձեզ 75 վառ հիշողություն, որոնք անպայմանորեն պետք է ունենա ձեր երեխան:
    
  • Արևի ճառագայթն արտացոլել հայելու միջոցով
  • Նայել, թե ինչպես է ծիլ տալիս սերմը
  • Միասին սահել սահնակով
  • Ցուրտ եղանակին դրսից ճյուղ կտրել և բերել տուն
  • Նարնջի կեղևից կենդանու երախներ սարքել
  • Աստղերին նայել
  • Թղթի տակ մանրադրամ դնել և մատիտով տպել դրա վրայի գրվածները
  • Մատիտը թափ տաալ այնպես, որ թվա, թե այն փափուկ է
  • Ծակել սառույցը տաք ջրի շթի տակ
  • Գդալի մեջ շաքար հալեցնել
  • Թղթից տոնածառի ժապավեններ ու մարդուկներ պատրաստել
  • Ձեռքերի շողքով կենդանիներ ցույց տալ
  • Ջրի վրա օղակներ բաց թողնել
  • Արագ թերթվող տետրի մուլտֆիլմ պատրաստել
  • Սառնարանի տուփից տնակ սարքել
  • Պսակներ հյուսել
  • Լիմոնի թթվի ու սոդայի օգնությամբ հրաբուխ սարքել
  • Ցույց տալ էլեկտրիֆիկացված թղթից պարող մարդուկներ
  • Գրել տուշի օգնությամբ թղթի վրա
  • Դատարկ շշերից պզիկներ սարքել և ջրոցի խաղալ դրանցով
  • Թռչունների ծլվլոցը լսել
  • Ճյուղերը գցել հոսացող ջրի մեջ և առուներ փորել
  • Տնակ կառուցել
  • Տերևաթափի/ձյան ժամանակ կանգնեցնել երեխային ծառի տակ ու թափ տալ ճյուղը
  • Հետևել արևաձագին ու մայրամուտին
  • Նայել լուսնին
  • Նայել ամպերին և նմանեցնել դրանք ինչ որ բանի
  • Քամուց պտտվող թղթե պտուտակ պատրաստել
  • Մութ սենյակում լապտերով խաղալ
  • Խատուտիկներից ութնոտնուկ պատրաստել
  • Ձկնորսության գնալ
  • Ձյան մեջ հետքեր թողնել
  • Թռչունների կերակրել
  • Գաղտնիքներ պահել
  • Տնակ պատրաստել տան կահույքից
  • Խարույկի վրա հաց խորովել
  • Օդապարիկ բաց թողնել
  • Երեխային օդում պտտել
  • Ավազը փորփրել ու ավազե ամրոցներ սարքել
  • Նստել մութ սենյակում մոմերի լույսի ներքո
  • Լողացնելուց թաց մազերով պոզիկներ սարքել
  • Փչել դատարկ շշի մեջ
  • Արագ-արագ ասել նույն բառն այնքան ժամանակ, մինչև ուրիշ բառ արտաբերի
  • Ամերիկյան հնդկացիների հաղթական գոչոցն արձակել
  • Զարմանալ սեփական շողքի մեծության վրա և բռնոցի խաղալ դրա հետ
  • Ցատկել ջրափոսի մեջ
  • Կաթով գրառումներ անել
  • Ջրապտույտ սարքել ջրով լի բաժակի մեջ
  • Գանձ թաքցնել ապուրով լի ափսեում
  • Ժեստերի օգնությամբ շփվել
  • Կեռասից ականջօղեր պատրաստել
  • Փետուրը փչելով թռցնել
  • Մրջյուն ուտել
  • Սինձ ուտել
  • Ձևավոր բլիթներ սարքել
  • Խոտի վրա հատապտուղներ հագցնել
  • Ցիկլոպ-ցիկլոպ խաղալ
  • Երգել միասին
  • Նորոգել կոտրված խաղալիքը
  • Օճառաջրի պղպջակներ բաց թողնել
  • Տոնածառ զարդարել
  • Եղեգնից շվի պատրաստել
  • Տիկնիկների համար տնակ կառուցել
  • Ծառ բարձրանալ
  • Ուրվական-ուրվական խաղալ
  • Դիմակահանդեսային շորեր սարքել և հագնել դրանք
  • Երազանքների մասին խոսել
  • Ինքնաշեն թմբուկով նվագել
  • Փուչիկներ թռցնել
  • Մանկական հանդես կազմակերպել
  • Գունավոր ապակիների միջով նայել
  • Քրտնած ապակու վրա նկարել
  • Ցատկել չորացած տերևակույտի մեջ
  • Ճաշը սկսել քաղցրավենիքով
  • Երեխային մեծերի շոր հագցնել
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4928 | 0 | 0
Facebook