Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճշմարտության կնճռոտ երեսը

HAYK-ARAM
Հեղինակ`
HAYK-ARAM
02:54, շաբաթ, 18 հունվարի, 2014 թ.
     Հիվանդանոցում առօրյա իրարանցում էր: Բժիշկներից ոմանք ջղագրգիռ հիվանդության պատմություն էին լրացնում, ոմանք հիվանդասենյակից հիվանդասենյակ էին վազում, իսկ բժիշկների սենյակի դռան առջև մեծ հերթ էր գոյացել: Հիվանդանոցային սովորական առօրյա վիճակ, ու ամեն բան կշարունակեր այդ կերպ էլ մնալ, եթե հանկարծ հերթի մեջ մի կին չսկսեր առոգանությամբ, տեղը տեղին շեշտադրված տեքստեր արտաբերել: Նրա խոսքի պաթետիկ հնչերանգները հուշում էին, որ բժիշկների բախտը չբերեց, որ նրանք հանդիպել էին հող հայրենին իրենց մոլախոտային բնազդով սպառող հերթական կցորդին, ով այդ ամենի հետ մեկտեղ նաև ուներ մեեեեեեեեծծծծծծծծծծծծ, ամպի չափ մեծծծծծծծծծծծծծծծ ախորժակ: Նրա արտաբերած տեքստերից մեկը մոտավորապես այսպիսի բովանդակության էր. «Դուք չգիտեք ես ով եմ, ես նախագահականի վերահսկողականից եմ, ես կբողոքեմ, էս ինչ շնորհք էէէէ...»: Մեկ րոպե հոտո, երբա հասկացավ, որ իրպեսներին հիվանդանոցում հանդիպում են շատ քանակությամբ և բանի տեղ չեն դնում, մի պահ հանդարտվեց և սկսեց զրույցի բռնվել հերթի մեջ կանգնած մի երիտասարդի հետ: ՈՒ ինչ զարմանք, պարզվեց, որ նա նույն ինքը ՍՈՍԵ մայրիկն է, ով աշխատում է նախագահականի վերահսկողականում/ ցիտում եմ նույն իր բառերը /...Հիշողությանս մեջ մոռացությունից կամաց-կամաց վեռ հառնեց, շատտտտտտտ ափսոս, որ վեր հառնեց, որովհետև նման երևույթներին պետք է շատ խորը թաղել հիշողության մեջ, այդ ձայի տիրոջ կերպարանքը, ու ես հիշեցի .................. ՀՀ զորամասերից մեկում, տարիներ առաջ կար մի ճաշարան: Շատ սովորական ճաշարան էր, որտեղ սնվում էին հայ զինվորները և համաձայն ՀՀ ԶՈՒ կանոնադրության, օրը ոչ ավել ոչ պակաս 3 անգամ: Սնվում էին այնքան, որ սոված չմնային, հա, հա, սոված չմնային, բայց և երբեք չկշտանային էլ...Սովից չմեռնեռն էլ ահագին հերոսություն է, պետք չէ երբեք մոռանալ, որ կան նաև էնպիսիք, որ սովից մեռնում են, բաաա, կերեք, գոհ եղեք, որ էս էլ տալիս ենք: Հա, հենց ըտենց: Դե սա դեռ նորմալ էր, դեսից-դենից, մի մուկ մի ձուկ ուտելով բոլորն էլ յոլա էին գնում: Եթե գումարենք այն, ինչ ուտում էր հող հայրենին գոնե կերածի չափով պարտաստ պահպանելու զինվորը/ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ԱՅԴ ԶԻՆՎՈՐԻՆ/, հետո նրա կերածից մնացածը, որ ուտում էին մի խումբ մարդկանց խոզերը, հետո այն ինչ ուտում էին մի խումբ մարդիկ մինչ սնունդը կհասներ զինվորին/ թվով 5 հոգի/ ու բաժանենք նույն այդ ուտողների քանակի վրա չենք իմանա ծիծաղել, թե լալ ....Այդ էր զինվորի կերածըի չափը... Ճաշարանը աշխատում էր նորմալ, ու այդ աշխատանքի մեջ ամենակարևոր դերը զբաղեցնում էր մի կին, նորմալ բտվածության, ով իպաշտոնե չգիտեմ ինչ էր ձևակերպված, բայց ֆունկցիոնալ առումով հանդիսանում էր ճաշարանի վարիչին հարմար տողադարձվող կցորդ: Էդ հետո, տարիներ հետո ինքը պիտի գլուխ գովեր իրեն չճանաչող մարդկանց մոտ, որ բանակում ՃԱՇԱՐԱՆ Է ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵԼ...Կարելի է մտածել թե հայրական հիմնած բիզնեսն էր ու մեծ լավություն էր անում զինվորներին էդ ճաշարան թողնելով, կամ էլ թե հոր քրտինքով վաստակած հացը մարդասիրական մղումներից դրդված նվիրատվություն էր անում....Կամ ումից էր տիրություն անում...Էս տողադարձվողի բերանի պարունակությանը երանի կտար ամենաաաաավառ երևակայության տղամարդն անգամ, կնոջ բերանից հայհոյանք առաջին անգամ լսեցի հենց նրանից: Իսկ նրա բիլակի ամրության ու ապտակի ուժգնության մասին հարկ չկա խոսել անգամ...
     Բարեբախտաբար բժիշկս եկավ և ես մտա ստուգման: Մինչ դւորս եկա նա էլ չկար: Հետո տուն վերադարձա ու համացանցից տեղեկացա, որ նորանկախ մեր երկրում գոյություն ունի «Սոսե մասյրիկ» անվանմամբ հասարակական կազմակերպություն, ով ղեկավարում է ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ անունով մեկը, ով պարզվում է ժամանակին Շիրազի հետ է նստել վեր կացել: Խնդալ, խնդալ ու ոչ թե գժվել: Ով չգիտես ինչի թաքնվում է հայ ազգի համար այնքան կարևոր մի կնոջ անվան տակ, որի իրավունքն անգամ չունի, ով էդպես էլ չի իմանա, որ ՍՈՍԵ-ներ դառնում են ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ-ների կողքին, և ոչ թե ...Էս է մեր երկիրը, ու այն վատը չէ, այն ՍՈՒՐԲ է, ցավոք նրան խեղդում էն մարիամստեփանյանները իրենց տողադարձվող անբարո էությամբ, ովքեր զինվորին ապտակում են, ծեծում, մայր ու հայր հայհոյում, իսկ ԶԻՆՎՈՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏՔԸ...Նայեք սրան և լավ հիշենք այս կնոջը.... http://gayanepoghosyan.blog.com/?p=636
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3449 | 0 | 0
Facebook