Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պաշտոնի գինը

HAYK-ARAM
Հեղինակ`
HAYK-ARAM
01:55, երեքշաբթի, 21 հունվարի, 2014 թ.
     Մեր երկրում, որ ցավոք այդպես էլ չդարձավ ամենայն հայոց բանաստեղծի երազած ՀՈՒՅՍԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ, քեֆի են ելել երեկվա բուֆետչիկը, սպեկուլյանտն ու խաբեբա խանութպանը: Քեֆի են ելել ու կատարները գինով տաքացրած որպես պարգևներ պաշտոն են բաշխում, կապ չունի, թե ում, կապ ունի թե ոնցցցց: Մեր երկրում օրինաչափ դարձած մի երևույթ կա վաղուց / մի քանի տասնամյակ հետո արդեն ադաթների շարքին հավակնող/ մարդկանց մասնագիտական ու ինտելեկտուալ որակները չափել խմելու պահին, սեղանների շուրջ, ու եթե որևէ կերպ չունես մուտք ամենայն - այնոնց սեղաններին մոտ, չես կարողանում դառնալ դու ԿԻՑ/կարևոր չի թե ինչի ԿԻՑ, մենակ թե ԿԻՑ/ ...Արևմուտքում, դա այն վայրն է, որտեղի հետ մենք միշտտտտտտտ համեմատվում ենք, ու օրինակ ենք վերցնում նրանից, հա հենց էդ նույն Արևմուտքում ԿԼՈՐ ԴԵՄՔՈՎ, ՓԱՄՓԼԻԿ ԵՐԵՍՈՎ մարդկանց երբեքքքքքքքքքքքքքքք, հա հենց էդքան քքքքքքք-ով, ղեկավար պաշտոն չեն վստահում, որովհետև նրանք վաղուց են հասկացել, որ երեսի կլոր ձևը կապ չունի լուսավոր ուղեղի հետ, բայց շատ մեծ կապ ունի ուղեղի ուտելու, ծամելու համար պատասխանատու հատվածի հետ: Հիմա մեր մոտ էդ անկապ բաներին ով է բանի տեղ դնում, մարդուն դպրոց են վստահում, հետո հանում դատի տալիս, բայց երբեք չեն ասում, այ դուուուուու...........հիմա էլ տեսեք թատրոն են տալիս/ ասում են, առանց կրակ ծուխ չի լինի/, նա էլ իր հերթին, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բերում է թատրոն լցնի: Ինչպես ասում են հալալ է ախպեր, ղեկդ աջ լինի, թե նախարարն է անձամբ քեզ տվել պաշտոնն էդ կարգին: Նման մի դեպք էլ նախորդ ամռանը եղավ, երբ նույնքան կլոր դեմքով մի տիկին /համենայն դեպս օրիորդ չեմ կարծում/ արվեստի համար սկսեց ծառայել Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում, չէ, ճիշտ և ճիշտ կամերային և ոչ թե տիկնիկային թատրոնում: Տիկնիկների միսսսսսսսսս հռչակված մի կին ու առը հայ քեզ արդեն տնօրեն: Կամ ասենք մի դեպք նման զավեշտի ժանրից ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղից: Երբ մարդկանց պաշտոնադրման համար հարմար առիթ էր շահարկել, թե լուսահոգի Մազմանյանը կուրսեցին էէէէէ, գիտեքքքքք, չէ դուք չեք լսել, հա հա, կուրսեցին է, չուռ ես տնօրեն: Բայց զավեշտն այն էր, որ լուսահոգու մահվան բոթը լսելուն պես բուհում խունկ էին ծխեցնում, դե մարդը չնեղանա, հոգին լուսավորվի, էդպես էլ չիմանալով գերեզմանների ու ԲՈՒՀ-ի տարբերությունը, բայց արի ու տես զատո տնօրեն:
     Էս երկրում ամեն ինչ էլ արդեն կլինի, ինչ կա որ: Եթե ՆԺԴԵՀԻ փայլուն մտքերի լուսանցքներում դեգերող ազգայնականները լոզունգներ սերտած, անկախություն գոռալով 21 տարի հետո նույն այդ ՆԺԴԵՀԻՆ թավալ գլոր տվեցին, դե մի տնօրեն էս կողմ, մի տնօրեն էն կողմ, ինչ անենք, ազգ ենք կորցնում, եկել տնօրենների հարց ենք բարձրացնում: ՈՒ էսպես շարունակ արդեն 21 տարի էդ կցորդները, էդ ինչորակերպերը մուտք են գործում արվեստի օջախներ: Մի տարեց տատի փողոցում գոռում էր ԲԵՄՈՒՐԱԶՆԵՐՐՐՐՐՐՐ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3778 | 0 | 0
Facebook