Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ի՛մս» ես...

22:59, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2013 թ.

Դու իմ միա՛կ սեր, իմ հեռավո՛ր, իմ անգի՛ն, իմ լուսավո՛ր, իմ եզակի՛, իմ մի մասնի՛կ, իմ հրա՛շք, իմ հրեշտա՛կ, իմ խելագա՛ր .....
     Հիշում ես իրար հետ խոսելիս «իմ» բառին միշտ տարբեր ածականներ էինք ավելացնում: Կարծես թե քիչ էր «իմ» -ը:
     Քո բացակայության ընթացքում մի կարևոր բան հասկացա, որ այդ գեղեցիկ ածականները մեզ բնավ էլ հարկավոր չէին... Ամենակարևորն այն էր, որ ես քոնն էի, իսկ դու իմը, էլ ի՞նչ էր պետք...Բավական էր ասել՝ դու իմն ես...
     Հիմա քեզ ասում եմ, դու իմն ես...Չէ, չէ դու «իմս» ես... Հա այդպես ավելի լավ է, երբ ձեռքս դնում եմ սրտիս ու իմ ամբողջ ուժով գոռում եմ. «իմս» ես....
     ... «իմս» ես, բայց հեռու ես ինձնից...Ասա դեռ որքա՛ն պիտի քեզ մտովի հետ եմ բերեմ այդ քո հեռվից .. Քանի՛ գիշեր պիտի ետ բերեմ, իսկ առավոտյան կրկին անհետանաս ... Քանի՛ առավոտ պիտի լուսացնեմ առանց քեզ ու քանի՛ գիշեր մտովի անցկացնեմ քո կողքին...

...Ի՛մս ...ի՛մս ...ի՛մս...ի՛մս...
     Որքան կցանկանայի տեսնել քե՜զ...
     Նայել աչքերիդ, բռնել ձեռքդ... լսել ինձ այնքա՜ն հարազատ խոսքերը... Տեսնել ժպիտդ, որն արտացոլվում էր շուրթերիդ իմ ամեն մի խենթությունից հետո...
     ..Ի՛մս ...ի՛մս ...ի՛մս...ի՛մս...
     Ամեն գիշեր, երբ ես մտովի գրկում եմ քեզ, երբ մտովի կրճատում եմ կիլոմետրերը մեր միջև, գրկիր դու ինձ ևս ...
     ..Ի՛մս ...ի՛մս ...ի՛մս...ի՛մս...
     Սակայն դու չկա՜ս, չկաս իմ կողքին...Ամեն անգամ այս մտքից կարծես հիասթափություն եմ ապրում երջանկություն բառից..
     Դու չկա՜ս, ու ես մրսում եմ ...Ամեն ինչ այնքա՜ն սառն է, ցո՜ւրտ..
     Թվում է` քամին ուր որ է ներս կխուժի և կայլանդակի երջանկության իմ պատկերացումները...
     Թվում է` քարացած քո պատկերը կենդանության նշույլներ է ցույց տալիս այս նկարի մեջ...Այս նկարի, որ շոյում եմ մատներով, ձեռքս էլի դնում եմ սրտիս ու ասում. «ի՛մս» ես...
    
     Առե՛ք ձեռքերս, խնդրեմ, կտրեցե՛ք,
     Կարի՜ք չունեմ իմ այս ձեռքերի,
     Եթե նա՛ չկա,
     Ում մի ժամանակ «իմս» էի ասում...
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
2559 | 1 | 0
Facebook