Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թե լսես, որ էլ չկամ, կհասկանա՞ս, որ իսկապես ուշ է…

13:02, կիրակի, 24 նոյեմբերի, 2013 թ.

Մի օր ես էլ կհեռանամ այս կյանքից... Այսօր կամ վաղը, դեռ չեմ որոշել...
     Թե հանգչեմ այսօր` առանց քեզ հրաժեշտ տալու, կհասկանա՞ս, որ ուշ է:
     Թե անէանամ, հեռանամ ընդմիշտ սիրտդ մի բան կասի՞: Կասի՞, որ պետք է քո մեջ ուժ գտնեիր ու ասեիր այն, ինչ այսքան ժամանակ չէիր համարձակվում ասել ու թաքցնում էիր սրտիդ մութ խորքերում:
     Թե այս գիշեր չլուսացնեմ, կհասկանա՞ս, թե որքան էի սպասում քեզ: Կզղջա՞ս, որ այսքան տանջել ես թե՛ ինձ, թե՛ քեզ...Կզգա՞ս, որ շունչս կտրվել է անքուն գիշերներից, իսկ աչքերս տխրել են` ամենուր քեզ փնտրելով ու չգտնելով, սենյակիս պատուհանները արտասվել են քո ճամփին նայելով... քայլերս շտապել են, բայց չգիտեմ էլ ուր...
     Թե վաղն արդեն իմանաս, որ չկամ այլևս, կհասկանա՞ս, թե ինչի հանգեցրեց քո լռությունը:
     Թե աչքերս էլ փայլ չտան, թե սիրտս չզարկի այլևս, չլինեմ, չշնչեմ, չզարկեմ, կզգա՞ս, թե որն է իրական վերջը:
     Թե լսես, որ էլ չկամ, կհասկանա՞ս, որ իսկապես ուշ է…
    
     Երևի այդժամ կհասկանաս, որ մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց հետ կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել: Երբեք չես կարող ասել, թե այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները...
    
     P.S. Քեզ շատ չտանջես ու չմեղադրես, կդիմանաս կարոտիս, կաղոթես ու կապրես... Ես կլինեմ քո պահապան հրեշտակն ու միշտ կողքիդ կլինեմ...նույնիսկ մահը մեզ չի բաժանի...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2497 | 0 | 0
Facebook