Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փակում եմ աչքերս ...մեկ, երկու, երեք...

18:10, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2013 թ.
     Այն վախը, որ չեմ կարողանա ապրել առանց քեզ սպանում է ինձ ներսից...Մենք չկանք, չկան արդեն մեր երազանքները, մեր ցանկություններն ու մեր հույզերը՝ դրանք մասնատվեցին, առանձնացան. մնացին, բայց յուրաքանչյուրիս համար առանձին-առանձին: Դու գնացիր ու ողջը տարար քեզ հետ ...Գոնե հուշեիր, թե ինչպես ապրեմ ավերակ հոգով...
     Ես հիմա ոչինչ չունեմ: Ինձ միայն մեր սիրուց հիշողություններ են մնացել...Չկաս իմ կողքին, բայց միշտ իմ սրտում, իմ մտքում և անգամ երազում միշտ ինձ հետ ես .... լցված եմ քեզանով, քո հանդեպ տածած անսահման սիրով:
     Շարժում եմ գրիչս և տողերի, անգամ տառերի արանքում տեսնում եմ քեզ, քո պատկերը, քո ժպիտը...Ամեն ինչից քո պատկերն եմ ստեղծում մտովի: Ամենուր քեզնից մի մասնիկ եմ փնտրում: Ու գիտե՞ս որն է ցավալին. միշտ գտնում եմ...
     Քո բացակայությունը զգում եմ ամեն շունչ քաշելիս ու արտաշնչելիս, օր օրի զգում եմ, որ քեզ ավելի ու ավելի եմ կարոտում, սրտիս ամեն զարկի հետ անունդ եմ տալիս: Սրանք ուղղակի խոսքեր չեն, հասկանու՞մ ես, սրանք բառեր են, որոնցից ամեն մեկը զգում եմ: Կարոտը կրծում է հոգիս... դժվարանում եմ ուրիշ բանի մասին մտածել, կենտրոնանալ. մտքումս միայն դու ես: Գիտեմ, այսպես ապրել չի կարելի... Ես կորցրել եմ ինձ: Իսկապես կորցրել եմ: Ու ցանկանում եմ գտնել ինձ միայն քո կողքին: Փակեմ աչքերս, հաշվեմ` մեկ, երկու, երեք, բացեմ աչքերս ու հայտնվես...
     Մաքրում եմ արցունքներս ու փակում եմ աչքերս ... մեկ, երկու, երեք...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3000 | 0 | 0
Facebook