Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօր քեզ թաքուն խոստանում եմ ...

17:31, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2013 թ.
     Այսօր քեզ թաքուն խոստանում եմ .
     Խոստանում եմ քեզ սիրել հավերժ...անմնացորդ ու անդավաճան սիրով:
     Խոստանում եմ ապրել և շնչել քեզ հետ: Կյանքիդ իմաստն ու ապրելուդ ցանկությունը լինել:
     Խոստանում եմ քեզ հետ միասին ժպտալ և լացել, ուրախանալ և տխրել, հիվանդանալ և ապաքինվել:
     Խոստանում եմ ամեն պարագայում լինել կողքիդ...
     Խոստանում եմ հասկանալ աչքերիդ նայելով, առանց բառերի:
     Խոստանում եմ մոմերս քեզ համար վառել, աղոթքներումս միշտ քո անունը հնչեցնել:
     Խոստանում եմ սրտումդ մնացած վերջին հույսը լինել, ձեռքդ բռնողն ու ամուր գրկողը լինել:
    

Խոստանում եմ չստել, երբեք և ոչ մի պարագայում:
     Խոստանում եմ խոսել այն դեպքում, երբ խոսքերս հարկավոր լինեն և լռել, երբ խոսքերի կարիք չի լինի:
     Խոստանում եմ հասկանալ քեզ, երբ նույնիսկ բառերդ իմաստ չարտահայտեն, երբ խոսքերդ սպառված լինեն:
     Խոստանում եմ ծիծաղեցնել քեզ, երբ խիստ ու լուրջ հայացքով ինձ նայես:
     Խոստանում եմ քեզ հետ միասին համտեսել այն ուտեստները, որոնք չեմ սիրում:
     Խոստանում եմ, քիչ ուտելու պատճառով չբարկացնել քեզ:
     Խոստանում եմ միշտ ստիպել քեզ ժպտալ, ինչպես հենց հիմա արեցի...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
2907 | 1 | 0
Facebook