Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գնում եմ քո կյանքից ...

14:03, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2013 թ.

… Որովհետև սիրել եմ … հասկանու՞մ ես` սիրել եմ … այլ ոչ թե քեզ նման … չնայած չէ~ …ի՞նչ եմ խոսում … դու էլ ես սիրում … ուղղակի ուժ չունես պայքարելու...դրա համար էլ գնում եմ քո կյանքից կամաց ու լուռ... դե հիմա էլ դու նայիր ինձ՝ հեռանալուս, այն նույն ժպիտով՝ տխուր ու անմեղ, որով որ ես էի նայում քո գալուն...

Ես հեռանում եմ...
     Թող քո հոգում մնամ իբրև մի լուռ կարոտ, որ կբռնկվի քո մեջ ամեն անգամ, երբ կհիշես կամ կփորձես հիշել ինձ… և բնավ չարտասվես, խնդրում եմ, ես կամ…

Քեզ եմ կտակում իմ սերը, թող քեզ հետ մնա այն, թող քեզ հետ մնան հրաշք պահերս` անցկացրած քեզ հետ, թող քեզ հետ մնա ժպիտս, ախր, հենց դու էիր ինձ այն պարգևել…

Մեր սերը հյուսեցինք երկուսով` ես ու դու…երկու խենթ անծանոթ` միմյանցից հեռու, միմյանցից անտեղյակ… Գտանք իրար, միայն թե իրար նոր գտած կորցրեցինք հանկարծ…
     Ասա, ի՞նչ անեմ ... լուռ համակերպվեմ ...չէ~… չեմ կարող… չեմ ուզում …

ավելի լավ է` մեռնեմ…ի~նչ հոգ…թող մեր սերը միշտ ապրի ինձ հետ, իմ սրտում` քեզ պինդ-պինդ գրկած…

Գուցե այդպես գնամ հավերժություն, հասնեմ իմ հավերժ սիրուն, որին այդքան սպասել եմ, փնտրել ու վերջապես գտել…քո շնորհիվ…

Սիրեցի…Եվ ու՞ր ես դու հիմա, հիշու՞մ ես ինձ, այն օրերը, այն սերը….

Լուռ եմ հիմա…և թվում է, թե խոսեր լռությունս, կասեր` զուր մի´ սիրիր…

Չպետք է լինեի այսքան սիրող, դու իմ սիրուն մի բանով միայն կարողացար փոխհատուցել` քո շփոթությամբ միայն, որ անարժեք էր ինձ համար…Ինձ տվեցիր քո թախիծը, ինչն արդեն այնքա~ն շատ էր իմ կյանքում… Ուզում եմ նորից ապրել առանց քեզ, կոտրել այն զսպանակները, որ ամեն անգամ ինձ քո գիրկն են բերում իմ երազում: Չեմ ուզում լինել կրկին կապված ու շաղկապված քեզ…Ու հոգնում եմ կրկին հիասթափվելուց...Էլ չեմ ուզում այսպես ապրել…

Գուցե էլ չտեսնես ինձ, տեսնես էլ` չհասկանաս…

Պարզապես սիրել եմ քեզ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3461 | 0 | 0
Facebook