Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վաղը ուշ կլինի...

13:41, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2013 թ.
     Ախր ես քեզ ասում էի չէ, որ վաղը ուշ կլինի... դու չէիր էլ պատկերացնում, թե ինչ կլինի ...
     Վաղը ուշ կլինի... երեկվա ու այսօրվա խոսքերդ վաղը կդառնան անտես գոլորշի ու կանէանան օրերի դեմքի խոր կնճիռներից՝ որպես խաբկանքներ մի սին գոյության, որպես մոռացում՝ անմոռաց ցավի…
     Վաղը ուշ կլինի… վաղն այլևս չի լինի այն աղջիկը, ով կարողանում էր արդարացում գտնել քո այն սխալներին, որոնք աններելի էին թվում նույնիսկ քեզ ...
     Վաղը ուշ կլինի...վաղը ձմեռ կգա, կարծաթի այն փողոցի ճամփաները, որով միասին էինք անցել...սառցե սավանների սրտում կմնան մեր ոտնահետքերը...
     Վաղը ուշ կլինի … ձմեռը կարծաթի աչքերդ՝ ինձանից հետո ոչինչ չտեսնող, կմշուշի լուսամուտներիդ սառած ապակիները, տանդ օդը, դատարկությունն ու մենությունը, այն ամենը, ինչ պիտի մնա առանց ինձ, այն ամենն, ինչ պիտի չունենա ինձ...
     Վաղը ուշ կլինի … վաղը կգժվի քո կարոտը խենթ ու խելագարի պես ոտնատակ տալով դատարկ աշխարհի անվերջ սահմաններն՝ ամենուր կփնտրես դու ինձ , բայց էլ չես գտնի...
     Վաղը ուշ կլինի… վաղն այլևս ոչինչ չի մնա… Օդը կդողա և կքարանա քո շուրթերին՝ որպես մի շշուկ՝ համր, անլեզու, որպես խոստովանություն, սակայն ուշացած, որ անդարձություն է բերելու հետո և դառնալու է մեծ դատարկություն …
     Վաղը ուշ կլինի... գուցե կարտասվես քո անզորությունից… Քեզ ընծա թողած աշխարհն առանց ինձ քո հայացքում արյուն կդառնա ու թափվող ձյունը կարմիր կհագնի...
     Վաղը ուշ կլինի … չեմ լինի էլ ես...աշխարհի սիրտը քեզ համար կդառնա մեր այրված հուշերի մոխրով լցված մի գորշ մոխրաման…
    
     ...Վաղը արդեն շատ ուշ կլինի...կորցրածդ ետ բերել հաստատ չի լինի ...
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5662 | 1 | 0
Facebook