Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՔՈ ՍՐՏԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ» վկայականը

09:44, ուրբաթ, 19 հուլիսի, 2013 թ.
     Ա՜խ, քո մասին են իմ սենյակում
     Լուռ պատմում բոլոր իրերն ահա,
     Որոնք մնում են դեռ նույն դիրքում՝
     Անջատման պահից մինչ՜ հիմա...
    
     ...Բացում եմ դարակս ու նորից հանդիպում մեր սերը հավաստող այդ վկայականին, որը 2012թ մարտ ամսից շատ խնամքով պահում եմ այդտեղ՝ քեզ առնչվող մյուս իրերի կողքին (երևի մի օր էլ դրանց կանդրադառնամ իմ գրառումներից մեկում) ...Արդեն կռահեցիր, որ խոսքը վերաբերում է «ՔՈ ՍՐՏԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ» վկայականին...
     Այսօրվա նման հիշում եմ, հետդ խոսելիս ասացի, որ իմ սիրտը քեզ է պատկանում, դու էլ սեփականաշնորհման վկայականը պահանջեցիր...Ու հենց այդ պահին ծնվեց քո գաղափարը իրականացնելու մեծ ցանկությունը...Ես էլ փոխադարձաբար քեզնից պահանջեցի քո սրտի սեփականության իրավունքի վկայականը .... Միմյանց խոստացանք հաջորդ օրն առավոտյան հանձնել իրար այդ շատ կարևոր փաստաթղթերը...
     Հաջորդ առավոտյան հանդիպեցինք ու իրար հանձնեցինք մեր վկայականները...սկսեցինք վիճել, թե ումն է ավելի գեղեցիկ (երևի կհիշես, թե ինչ պայման էիր առաջարկել, եթե քո պատրաստած վկայականը լիներ ավելի գեղեցիկ...), ես պնդում էի, որ իմ պատրաստածն ավելի լավն է ու ընկերներդ էլ համաձայնեցին ինձ հետ) ) ) ...
     Թեև հիմա խոստովանում եմ, որ քո մոտ շատ լավ էր ստացվել, մանավանդ վերջին էջի «քո հատակագիծը» ...
     Այդ օրից անցել է բավական երկար ժամանակ, ու հիմա միասին չենք... Չգիտեմ պահել ես արդյոք «ԻՄ ՍՐՏԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ» , թե ոչ... բայց իմացիր՝
    
     Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն.
     «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի...»
     Փաստորեն ո՛չ ես, ո՛չ էլ դու իրավունք չունենք զրկել միմյանց այնպիսի սեփականությունից, ինչպիսիք մեր սրտերն են...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2353 | 0 | 0
Facebook